ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրթիռների փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որևիցե այլ երկրի դեմ, և արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում է «անիմաստ» և«սադրիչ»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հյուսիսկորեական (ԿԿՀԳ) գործակալությունը (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն): Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունն արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեկնաբանություններից հետո հայտարարում է, որ Վաշինգտոնը չպետք է «անհանգստանա» վերջերս անցկացված փորձարկումների պատճառով, քանի որ ԿԺԴՀ-ն միայն «օգտվում է պաշտպանության իր իրավունքից»:

«Վերջերս փորձնական արձակում անցկացնելիս մենք չենք մտածել ԱՄՆ-ի մասին կամ (գործողությունը) չենք ուղղել նրա դեմ, դա աշխատանք է, որն արդեն պլանավորված է եղել միայն հանուն երկրի պաշտպանության… դրա նպատակը պատերազմի կանխումն է և սուվերեն իրավունքների պաշտպանությունը»,-գործակալությունը մեջբերում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը: ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն նաև իր հայտարարության մեջ ԱՄՆ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ հորդորվելով երկրին չդատապարտել «սպառազինությունների նույնպիսի համակարգերի մշակման կամ փորձարկման համար, որոնք ունի կամ որոնք մշակում է ԱՄՆ-ը»:

Հյուսիսային Կորեայի գերատեսչությունն ընդգծում է, որ երկիրը ԱՄՆ-ին և Հարավային Կորեային բացառել է գլխավոր թշնամիների ցուցակից: Ավելի վաղ ԱՄՆ-ը դատապարտել է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները և քանիցս հանդես է եկել այդ հարցի վերաբերյալ հայտարարություններով: ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ հետագա սադրանքներից և ձեռնամուխ լինել առարկայական երկխոսությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular