Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չի կարող երկրում լինել իշխանություն, ու երկրի տարածքից ամեն օր կտրեն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ զրույցում խոսել ենք ՏԻՄ ընտրությունների, դրանից բխող իրողությունների մասին, անդրադարձել նաև կառավարման խնդիրներին: Արթուր Համբարձումյանը ՏԻՄ ընտրություններից բխող մի քանի հանգամանք է առանձնացնում:

«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախներն օրենսդիր, դատական իշխանություններն էին, ինչպես նաև լրագրողական համայնքն ու Արցախը: Նպատակը բոլորին ենթարկեցնելն էր: ՏԻՄ-երն իրեն ենթարկեցնելը առաջնային նպատակների մեջ չի եղել, որովհետև եթե անգամ այս կամ այն համայնքում գյուղապետը, համայնքապետը կամ քաղաքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէր, կառավարության գործիքներն օգտագործելով՝ ոչ ֆորմալ ազդեցություն էր ունենում նրանց վրա: Շատ հեշտությամբ կարողանում էր համայնքների ներկայացուցիչներին իրեն ենթարկեցնել: Այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ն. Փաշինյանը տեղերում բացարձակապես թիմ չունի, որ իր թիմակիցներն իրենցից բան չներկայացնող մարդիկ են, որոնք իրենց համայնքներում ու մարզերում որևէ ազդեցություն չունեն: Ի դեպ, դեռ 2017 թ. նոյեմբերից լուծարել էր «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային բոլոր կազմակերպությունները, դրանք միայն վերջերս սկսեցին ձևավորվել: Իսկ թե ինչու տեղերում ազդեցություն ունեցող մարդիկ չունի, որովհետև վախենում է ազդեցություն ունեցող մարդկանցից: Չի ուզում իր շրջապատում ազդեցություն, հեղինակություն, սկզբունք ունեցող մարդ տեսնել: Ուզում է միայն անդեմ, անսկզբունք, անողնաշար սողունների տեսնել»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Ըստ մեր զրուցակցի, ՏԻՄ ընտրություններում մի շարք քաղաքներում պարտություն կրելու երկրորդ բաղադրիչն էլ կա:«Պատճառը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումն է: Բացի այդ, Գորիսում ու Գյումրիում իրենց պարտությունը ցույց տվեց, որ ապագա, այնուամենայնիվ, կա: Հուսով եմ՝ այդ ապագան կա նաև մնացյալ քաղաքներում: Մեկ այլ հանգամանքի մասին ևս կարելի է փաստել. եթե Փաշինյանը չկարողանա մանիպուլացնել քաղաքական գործընթացները՝ ժողովրդին ասելով, թե՝ «այ, տեսեք, մեր այլընտրանքը նախկին թալանչիներն են», քաղաքական առումով լրջագույն խնդիրների առաջ կկանգնի: Փաշինյանի ուժը մանիպուլ յացիաների մեջ է, «նախկիններկայի» մեջ է: Ամփոփելով՝ նշեմ, որ, մեծ հաշվով, տեղերում հեղինակություն չունենալը երկրում հեղինակություն չունենալ է նշանակում: Տեղերում քիչ թե շատ ազդեցիկ մարդիկ չունենալը տեղերում ևս իշխանություն չունենալու մասին է վկայում»:

Անդրադառնալով կառավարման խնդիրներին՝ Ա. Համբարձումյանը նշեց, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանություն չունի:

«ՀՀ-ում դասական առումով անիշխանություն է: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ հարցը պետք էր լուծել, բայց չէր լուծվում, որովհետև չկար քաղաքական իշխանություն: Կարող ենք սկսել Ամուլսարի հարցից ու գալ արդեն մեր օրեր, երբ կիզակետում արդեն անվտանգային հարցերն են: Չի կարող երկրում լինել իշխանություն, ու երկրի տարածքից ամեն օր կտրեն: Չի կարող երկրում լինել իշխանություն, ու այդ երկրի մեջ հարևաններն ամեն օր ինչ-որ սար, մարտավարական դիրք, գյուղ վերցնեն: ՀՀ-ում իշխանություն չկա, դասական առումով պարզապես կան ազդեցություն ունեցող որոշակի խմբեր, որոնց մեջ է նաև Փաշինյանի խումբը: Բնականաբար, այդ խումբը ազդեցություն ունի, բայց քաղաքական իշխանություն չունի: Եթե քաղաքական իշխանություն ունի, այդ դեպքում, օրինակ՝ ե՞րբ է վերջին անգամ Արցախ, Գորիս կամ Կապան գնացել: Չի կարող գնալ: Եթե նախկինում Գորիս կամ Կապան գնալն իրեն հայերն էին արգելում (հիշենք, թե ինչպես չկարողացավ Սյունիքի մարզ մտնել), ապա հիմա արգելում են թուրքերը: Ինչպե՞ս կարող է անձն ունենալ իշխանություն ու իր երկրում ազատ չտեղաշարժվել»,-ասաց նա:

Փորձագետի դիտարկմամբ, կառավարման բացակայության օրինակները բազմաթիվ են: «Պետական կառավարչական ինստիտուտների միջև փոխգործակցություն չկա: Գործադիրի մի մարմինը հերքում է մյուս մարմնին, ու այսպես շարունակ: Ես կարող եմ օրինակներ բերել ավելի վաղ ժամանակահատվածից: Օրինակ՝ երբ դատարանը կամ ՍԴ-ն վճիռ կամ որոշում էին կայացնում, գործադիրի ղեկավարն հեգնում էր դատարանի վճիռը կամ որոշումը՝ ասելով, որ չի ենթարկվի դրանց: Սա անիշխանության ու քաոսի դրսևորումներից մեկն էր, ինչը նաև վատ նախադեպ էր: Դրանից հետո տեսանք, թե ինչպես էր, օրինակ՝ նախարարներից մեկը հայտարարում, որ չի կատարելու դատարանի վճիռը, ինչը անձից ներողություն խնդրելու պահանջ էր: Չէր կատարում, որովհետև, իր խոսքերով, համաձայն չէր վճռի հետ: Նման վատ նախադեպերը կարող էին ավելի մեծ քաոսային իրավիճակների հանգեցնել»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Արդյունքում, նրա խոսքով, հասանք հետևյալ կետին. «Փաշինյանի խառնակիչ բնույթը հաշվի առնելով՝ ի վերջո, հասանք մի հանգրվանի, ուր պետության կորուստ, իշխանության բացակայություն, բազմաթիվ այլ պարտավորություններ ունենք: Իսկ պարտավորությունների տակից չգիտեմ, թե ինչպես կարող ենք հետագայում դուրս գալ: Պետությունը բանկրոտի է ենթարկվել: Մենք անգամ չգիտենք, թե այսօր քանի քմ է ՀՀ տարածքը: Կամ ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ որքան է ՀՀ պետական պարտքը: Ֆինանսների նախարարությունն ասում է՝ մոտ 9 միլիարդ է, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելի մեծ է»,-նշեց նա:

Այս իշխանության կառավարման երեք տարիները մի քանի մասի բաժանելով՝ նա հավելեց. «Փաշինյանը իրեն նախ ժողովրդի ներկայացուցիչ էր հռչակել՝ ինչ անում էր, ասում էր՝ ժողովրդի անունից եմ անում: Ի դեպ, պատմությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում ինչքան այլանդակություններ տեղի են ունեցել, իրականացվել են հենց ժողովրդի անունից: Այսինքն, մինչև պատերազմը Փաշինյանը ժողովրդի անունից քանդում էր պետությունը: Մենք ասում էինք, որ իր նախաձեռնածը մեծագույն ողբերգության կարող է հանգեցնել: Ու իր սանձազերծած գործընթացները մեծագույն ողբերգության հանգեցրին. ունեցանք հսկայական զոհեր, մի հայկական պետությունը փաստացի կորցրել ենք ու կորցրել ենք նաև ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Այս տեսանկյունից, այսինքն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՀՀ-ն այլևս գոյություն չունի: ՀՀ ինքնիշխանության գրեթե զրոյացման հետ գործ ունենք: Բացի այդ, հսկայական հարված է հասցվել հայ քաղաքացու արժանապատվությանը: Նշվածներն արդեն հետևանք են: Հարց է, թե ի՞նչ կարող է սրանից հետո լինել, եթե չկարողանանք ինքնակազմակերպվել: Երրորդ շրջափուլում արդեն կարող է ուղղակի ազգի գոյության հարց լինել»:

Նրա խոսքով, նոր էլիտաների ստեղծման կարիք կա. «Հենց հիմա պետք է իշխանափոխություն լինի: Փաշինյանի՝ իշխանության մնալու հիմքը Ադրբեջանի հետ որոշակի զիջումների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններն են: Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ ուղղակի երաշխիք են հանդիսանում այդ պայմանավորվածությունների կատարման համար: Փաշինյան Նիկոլի պարտավորությունների մասին նոր էլիտան պետք է կարողանա պարզ խոսել ժողովրդի հետ: Պարզ պետք է ներկայացնի ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ասելով՝ այս մասը կարող ենք իրականացնել, այս մասը՝ ոչ: Այդ մարդն ազգը ներկայացնելու իրավունք չունի, մենք իրավունք չունենք դավաճանական ծրագիրն իրականացնելու համար իրեն ժամանակ տալ, որովհետև հետո Հայաստան ընդհանրապես կարող է չլինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ Ստոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը. ամերիկացիները նշել են՝ որն է ԱՄՆ գլխավոր հակառակորդ երկիրը Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը ՀՀ նախագահը նոր հրամանագիր է ստորագրելՄահացել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն ՄամիկոնյանըԱրմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին Ազգային ժողովի պատգամավորներ կգործուղվեն Ստեփանակերտ Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործությունԴավադրություն ՀՀ-ի դեմ․ իշխանափոխությունից հետո գաղտնի փաստաթուղթ են քննարկել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399, մահվան՝ 24 նոր դեպքՀայաստանի կառավարության անողնաշարությունը․ օրենքում չեն նշել «Արցախի Հանրապետություն» Բայդենը խստացրել է կանոնները ճանապարհորդների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառով Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելLME. Գունավոր մետաղների գները՝ դեկտեմեբրի 2-ի դրությամբ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս․ քաշքշել են աջակից կուսակցության անդամներինԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դիNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՊատմության այս օրը (դեկտեմբերի 3)Գիտնականները հակամարմինների աշխատանքի նոր մեխանիզմ են հայտնաբերել Երկար ժամանակով էլեկտրաէներգիան անջատվելու էԴեբատները լսելուց հետո ում կընտրեի ես, եթե լինեի վանաձորցի Շուրջ 20 հայկական ստարտափներ ԱՄԷ-ում կմրցեն Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար«Ժողովուրդ».«Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արելԵրկրորդ կապիտուլյացիան Նիկոլ Փաշինյանը կստորագրի Սուրեն Պապիկյանի և Արարատ Միրզոյանի ձեռքով.168.am «Հրապարակ».Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել«Հրապարակ».Սամվել Բաբայանը սկանդալային հայտարարություն է արելԳարիկ Խարլամովը խոսել է Անդրեասյանի ոչ պատշաճ պահվածքի մասին.«Շպրտել է ականջակալները, ապա կոտրել դուռըԻնչու՞ են անգլո-սաքսերը սադրում Ռուսաստանին Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը Կռվի դաշտը Մոսկվան է. ինչու՞ են Հայաստանի և Ադրբեջանի համայնքները մոբիլիզացնում փողոցային մարտիկներին Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպել են ՔՊ-ականների հետ․ քննարկվել է նաեւ Սոչիի եռակողմ հանդիպումըՌուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են Զանգեզուրով տրանսպորտային միջանցքըՑանկացած սահմանափակում ունի նաև իր տնտեսական հետևանքներըԱդրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը. Արցախի ՄԻՊՀայաստանում փորձում են ամեն բան թողնել ժողովրդի ազատ կամքի վրաՆշված հասցեներում կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումըԻրենք բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո թե` իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան ԱբրահամյանՎերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին (լուսանկարներ)Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետներըԵս չեմ հավատում, որ Հայաստանի ներկայացուցիչը ճնշման տակ է ստորագրել փաստաթուղթըԺամը 18։00-ից դադարեցվել է նշված հասցեների գազամատակարարումըԱդրբեջանցիները կրկին կրակում են Կարմիր Շուկայի ուղղությամբ (տեսանյութ)ԱԳ նախարար Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարական աշխատանքային հանդիպմանըԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին. Բորել Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը Մեր հարևան երկրների վերածումը Ռուսաստանի հետ հակամարտության ռազմադաշտի անթույլատրելի է. Լավրով Վրաստանը ևս մեկ անգամ հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու պատրաստակամության մասին
Ամենադիտված