Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրի թանկացումը հանգեցնում է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև լուրջ հարված է հասցնում բիզնեսին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում են երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։

«Ջրի սակագնի բարձրացման հայտը եղել է 43 դրամ՝ գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ բարձրացումը նախատեսվում է հունվարի 1-ից։

Սա նշանակում է, որ սպասվող տարում ջրի սակագինը կբարձրանա, սակայն կարծում եմ բոլորդ կհիշեք, որ 2018 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանալու։

««Վեոլիա ջրի» հետ մենք կարողացանք աշխատել և, ըստ էության, դեկտեմբերին նախատեսված էր, որ ամբողջ հանրապետությունում խմելու ջրի սակագինը պետք է բարձրանա, բայց մենք քննարկեցինք և եկանք համաձայնության, որ խմելու ջրի սակագինը մինչև 2024 թվականը ՀՀ-ում չի բարձրանալու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Հարցին, թե ինչպես կգնահատի այս հայտարարությունը Սուրեն Պարսյանն ասել է․ «Գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում նշում էին ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը պահպանելու, այլև նվազեցնելու մասին, իսկ այժմ ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթի։ Վերջին երեք տարիների ընթացքում վերանայվել են բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները և շուտով կփոխվի նաև ջրի սակագինը: Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի հուլիսի 19-ից վերանայվեց գազի սակագինը խոշոր գազ սպառողների, ըստ էության, տնտեսվարողների համար մոտ 6 տոկոսի չափով, 2021 թ. փետրվարի մեկից բիզնեսի համար բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով: Ըստ էության, շղթայական ռեակցիա է տեղի ունենում: Այս տեսանկյունից, կանխատեսելի էր նաև ջրի սակագնի վերանայումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ջրի սակագնի մեջ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը բավականին մեծ է, ինչպես նաև այն, որ «Վեոլիա ջուր»-ն այս տարիների ընթացքում իրականացրել է ներդրումային նախագծեր, և փորձելու էր այս կամ այն ձևով հետ բերել այդ ներդրումները»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կոնկրետ հետևանքների է բախվում և բախվելու տնտեսությունն ու քաղաքացին տնտեսագետը ասաց․ «Այս ամենը հանգեցնում է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև լուրջ հարված է հասցնում բիզնեսին. բիզնեսը կորցնում է իր մրցունակությունը՝ հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում սակագներն անհամեմատ ավելի ցածր են, և մեր ապրանքները դառնում են առավել թանկ և ոչ մրցունակ: Իսկ բնակչության դեպքում՝ պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները այս տարվա ընթացքում 11 տոկոսով չեն աճել (նկատի ունի ջրի սակագնի նախատեսվող բարձացման շեմը.- Զ.Դ.). նման սակագների աճը պետք է համահունչ լինի մարդկանց եկամուտների աճին:Ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի շտկել, եթե կառավարությունը և ՀԾԿՀ-ն կարողանան էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ գտնել։ Նախատեսվում է, օրինակ, «Ռենկո» ընկերության նոր ՋԵԿ-ի մուտքը էներգետիկ համակարգ, ատոմակայանի վերաշահագործումը և այլն. եթե կարողանանք այս կամ այն ծրագրով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, հնարավորություն կունենանք նաև վերանայել ջրի սակագինը: Սակագնի նվազման մեկ այլ գործոն է ջրային կորուստները կրճատելը։ Ջրի կորուստները համակարգում կազմում են շուրջ 75 տոկոս: Այսինքն,ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ աչք է փակում այս կորուստների վրա, չի պարտադրում կորուստները նվազեցնել՝ այն մտավախությամբ, որ եթե ընկերությունը կորուստների կրճատման ուղղությամբ ներդրումներ կատարի, հետո բերելու է սակագնի մեջ դնի: Բայց մենք, ըստ էության, այժմ այդ կորուստների համար վճարում ենք և չենք պարտադրում՝ դրանք կրճատելու ուղղությամբ խիստ քայլեր իրականացնի»։

Սոնա  Գիշյան

www.1or.am 

ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի
Ամենադիտված