ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաուլու Ֆոնսեկան՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչի թեկնածու

ՍՊՈՐՏ

Անգլիական «Նյուքասլը» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուների շարքում դիտարկում է Դոնեցկի «Շախտյորի» եւ իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային, հաղորդում է Sky Sports–ը։

Պաուլու Ֆոնսեկան ամռանը «Ռոմայից» հեռացվելուց հետո առայժմ չունի մարզչական աշխատանք։

«Նյուքասլը» մտադիր է հեռացնել Սթիվ Բրյուսին եւ դիտարկում է նաեւ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի, շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի եւ իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի թեկնածությունները։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Նյուքասլը» 3 միավորով նախավերջինն է։ Թիմը կրել է 5 պարտություն, 3 հանդիպում ավարտել է ոչ ոքի։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների հիմնադրամը 300 միլիոն եվրոյով գնել է «Նյուքասլը» եւ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում կազմը ուժեղացնելու համար մտադիր է ծախսել 200 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular