ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի ախորժակը վտանգավոր է դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի հաղթանակը համաշխարհային վտանգ է դարձել, սպառնում է անգամ գերտերություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնքան է լկստվել, որ այլևս դնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը փոփոխելու հարցը։

«Ներկա համակարգի գոյությունը, որում իսլամական աշխարհը ձայնի իրավունք չունի, իսկ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավային Ասիայի պահանջները հաշվի չեն առնվում, անհնար է»,- ասել է նա TRT World Forum 2021-ի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Ավելի վաղ Անգոլա կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի խումբ երկրներից»: Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններն արմատական փոփոխություններ են կրում, հետևաբար գլոբալ անվտանգության համակարգը ևս չի կարող մնալ նույնը: Ըստ էության, Էրդողանը հարցականի տակ է դնում առկա միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը, առաջարկում է վերանայել Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետևանքները։ Տարօրինակն այս առումով Ռուսաստանի արձագանքն է, կարծես նրան էլ ձեռք է տալիս Թուրքիայի այս լկտիացումը, փորձում է Թուրքիայի միջոցով հարցերը պարզել ԱՄՆ-ի, Չինաստանի և ՄԱԿ ԱԽ մյուս գերտերությունների հետ։ Գլոբալ խաղացողի վերածվելու իր նկրտումներում մեր արևելյան վատ հարևանը կարող է ավելի ու ավելի վտանգավոր դառնալ թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի, թե՛ ողջ աշխարհի համար։

Եթե Արևմուտքը բավարար կամք չունեցավ արցախյան պատերազմի ժամանակ զսպելու Թուրքիային, ապա այսօր ստիպված է լինելու անել դա, այլապես հետևանքները ճակատագրական կարող են լինել։ Իրենց իսկ սնած-մեծացրած հրշեը իրենց դեմ է դուրս գալու։ Իսկ Հայաստա՞նը։ Իսկ Հայաստանը, եթե նորմալ իշխանություններ ունենար, կզինվեր, հետևություններ կաներ պարտությունից, կփորձեր ապագայում հնարավոր պատերազմներին պատրաստվել, այլապես հաջորդ դիմակայությունը սպառնում է պայթեցնել ոչ միայն մեր տարածաշրջանը։

Ռուբեն Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular