ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավանաբար, ոչ առանց Չինաստանի մասնակցության են դեպքեր լինում աֆղանա-տաջիկական և իրանա-ադրբեջանական սահմաններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rureporter.com-ը գրում է, որ հավանաբար, ոչ առանց Չինաստանի մասնակցության, իրադարձություններ են ծավալվում աֆղանա-տաջիկական և իրանա-ադրբեջանական սահմաններին: Տաջիկստանի իշխանությունները թալիբներին մեղադրել են տաջիկներին հետապնդելու և ճնշելու մեջ: Մինչդեռ էթնիկ տաջիկները կարևոր պաշտոններ են զբաղեցնում Աֆղանստանի կառավարությունում, այդ թվում` պաշտպանության նախարարությունը գլխավորելը: Դուշանբեն աջակցություն է ցուցաբերել Փանջշիրի հակաթալիբական աշխարհազորայիններին զինելով և ֆինանսավորելով ապստամբ խմբավորումներին, այնուհետև ապաստան տրամադրել Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Մասուդին և Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սալեհին: Երկու երկրների սահմանին իրավիճակը սրվում է: Տաջիկստանի նախագահ Ռահմոնը զորահանդես է անցկացրել սահմանի մոտ, իսկ «Թալիբան» շարժումը զորք է սահմանամերձ շրջաններ տեղափոխում «հնարավոր սպառնալիքները հետ մղելու» համար:

Մինչդեռ, Աֆղանստանի հյուսիսում ապակայունացման հնարավորությունը նյարդայնացրել է Չինաստանին, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրերից մեկը` Այնակը, որի մշակման համար Պեկինը, ենթադրաբար, վճարել է թե՛ նախկին ռեժիմին, թե՛ Թալիբանին, հասկացնելով, որ իր համակրանքը Ռահմոնի կողմը չէ, և շտապ մարդասիրական օգնություն է սկսել տալ Աֆղանստանին: Առավել ցայտուն բանը Աֆղանստանի կառավարությանը նյութական օգնության առաջին խմբաքանակի հանձնման արարողությունն էր, որին մասնակցում էր Աֆղանստանի անցումային կառավարության փախստականների հարցերով նախարար Հաքքանին, որը ԱՄՆ -ի կողմից հետախուզման մեջ է  ահաբեկչության մեղադրանքով: Չինական կողմից դեսպան Վանգ Յուն ներկա էր արարողությանը, որը պետք է ամբողջ աշխարհին ցույց տար, որ Չինաստանն անտեսում է Հաքքանիի վերաբերյալ ԱՄՆ -ի կարծիքը:

Չի բացառվում, որ Չինաստանը, ինչպես և Ռուսաստանը, հետաքրքրություն է ցուցաբերել Իրանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության իրավիճակի նկատմամբ. Պեկինը և Մոսկվան հավասարապես չեն ցանկանա, որ Թուրքիան ընդլայնի իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Եվ Իրանն է հայտնվել դժվարին իրավիճակում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների պատճառով. Թեհրանն արդեն դիտարկում է Հայաստանի կողմից այդ հակամարտությանը միջամտելու հնարավորությունը Անդրկովկասում Թուրքիայի հզորացումը կանխելու համար: Ադրբեջանի և Թուրքիայի «Անխորտակելի եղբայրություն -2021» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվել են Նախիջևանում, ինչպես նաև Ադրբեջանի և Իրանի միջև սահմանին, տեղի ունեցած տարբեր միջադեպերին ի պատասխան , Թեհրանը ռազմական տեխնիկա է տեղափոխել իր հյուսիս-արևմտյան սահմաններ: Իրանը նաև պնդում է, որ Ադրբեջանի հետ սահմանի ամրապնդումը անհրաժեշտ է, քանի որ Բաքուն թույլ է տվել Իսրայելին մոտենալ իր սահմաններին, իր ներկայությունը հաստատել Ադրբեջանում, ինչը սպառնալիք է ստեղծել Իրանի անվտանգության համար: Իրավիճակը շարունակում էր սրվել: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրասենյակը Բաքվում: Իրանն արգելել է Ադրբեջանին իր օդային տարածքով Նախիջևան ռազմական մատակարարումներով ինքնաթիռներ թռցնելը, իսկ հայկական ԶԼՄ -ները հայտնում են, որ իբր ադրբեջանական բանակը մշտապես գնդակոծում է հայկական դիրքերը: Իրավիճակը լարված է, և ո՛չ Թեհրանը, ո՛չ Երևանը հստակ մտադիր չեն նվազեցնել լարվածության աստիճանը:

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատելի բարդությունների գործոնը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում մեկ այլ բարդ հակամարտության առաջացման համար, որը ներառում է բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ տերությունների շահեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular