ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գվարամիա. Ռուսաստանը սկսել է Հայաստանի ռուսացման ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.myseldon.com-ը գրում է, որ  «Ռուսաստանը սկսել է Հայաստանի ռուսացման ծրագիրը»։ Այդպես է մեկնաբանել Ազգային անվտանգության և ռուս-վրացական հարաբերությունների փորձագետ Գոչա Գվարամիան Երևանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանյան թեմի ստեղծման մասին տեղեկատվությանը: 

«Այն թե ինչի բերեց Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի ներկայությունը Կիևում Ուկրաինայի համար է, կարծում եմ, որ բացատրելու կարիք չկա: Եթե նման թեմի ներկայությունը Ուկրաինայում դեռ ինչ-որ կերպ կարելի է բացատրել մեծ ծխի առկայությամբ, ապա գործնանում մոնոէթնիկ երկրում, որն ունի իր ավտոկեֆալ եկեղեցին Գայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի ամբողջ թեմի ստեղծումը երկարաժամկետ հեռանկարում կվերածվի Հայաստանի համար ամբողջական ռուսացման և անկախության կորստի: Ի վերջո, Հարավային Կովկասում, անկախ Հայաստանի փոխարեն, մենք կստանանք պետություն, որը նման է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներին` Աբխազիային և Ցխինվալի տարածաշրջանին: Եվ դա լավագույն դեպքում: Վատագույն դեպքում այն կլինի Ռուսաստանի տարածք, ինչպիսին է Կալինինգրադի մարզը», - ասել է Գվարամիան:

Փորձագետի կարծիքով «... Ռուսաստանը Հայաստանին կմտցնի միութենական պետության մեջ, որը նա ստեղծել էր Բելառուսի հետ դեռ 1997 թվականին: Թե ինչ է դա ի վերջո դարձել բելառուսների համար, ցույց են տվել վերջին իրադարձությունները: Երկրում ձևավորվել է բռնապետական ​​կարգ, որը, հանուն իշխանության պահպանման, չի խնայում սեփական բնակչությանը: Եթե ​​Բելառուսի դեպքում Ռուսաստանի կառավարությունը ինչ -որ կերպ դեռ հանդուրժում է դա, ապա Հայաստանի համար դա աղետ կլինի»:

Գվարամիան նաև ուշադրություն է հրավիրել բուն Ռուս ուղղափառ եկեղեցու կործանարար դերի վրա: Փորձագետի խոսքով այն վաղուց արդեն հեռացել է կրոնից և դարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանում: «Դարեր առաջ Ռուս ուղղափառ եկեղեցին հեռացել է հավատից, քրիստոնեությունից և կորցրել իր պատմական էությունն ու նպատակը: Նա սկսել է կատարել Կրեմլի քաղաքական պատվերները: Լավ կլիներ, որ այն սահմանափակվեր միայն ներքին հարցերով, բայց Ռուս ուղղափառ եկեղեցին սկսել է միջամտել նաև այլ երկրների քաղաքականությանը: Ավելին, այն դարձել է ՌԴ ՊՆ ստորաբաժանումներից մեկը՝ իդեալական ծածկույթ լինելով ՀՖԲ- ի գործողությունների համար», - ասել է Գվարամիան:

Փորձագետի խոսքով միջուկային հրթիռներն օրհնող եկեղեցին չի կարող լինել Տիրոջ ծառայության մեջ: «Ցանկացած հետաքրքրված անձ կարող է հեշտությամբ համացանցում գտնել կադրեր, որտեղ անց են կացվում եկեղեցական ծեսեր, օրհնում են ռազմական տեխնիկան, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բազմաթիվ արձակման հրթիռային համակարգերը, զրահապատ մեքենաները, մի խոսքով` այն ամենը, ինչը սպանում է Տիրոջ զավակներին: Ինչպե՞ս կարող է նման Եկեղեցին լինել Տիրոջ ծառայության մեջ», - հայտարարեց Գվարամիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular