1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի ապտակը՝ Փաշինյանի ինքնագոհ դեմքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքը դաժան և ցավոտ հասցրեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին․ գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը բանտից հաղաթանակ տարավ՝ գրեթե կրկնակի առավելությամբ։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են Գորիսում բնակվող ընտրողների 50,4 տոկոսը։ «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6269 ձայն կամ քվեների 60,28%-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրին»  հաջողվեց ստանալ միայն 3568 մարդ կամ քվեների 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7%-ը։

Փաշինյանի թիմը շաբաթներ շարունակ ռեպրեսիաներ էր իրականացնում Գորիսում, բերման ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին, թեկնածուներին։ Քվեարկության ողջ ընթացքում նույնիսկ Փաշինյանի երբեմնի մերձավոր Դանիել Իոաննիսյանն էր արձանագրում իշխանության ապօրինությունները, ընտրակաշառք բաժանելու դեպքերը։ Իսկ Գորիս բերված իրավապահների հոծ ամբոխը գրավել էր Առուշանյանի շտաբը, ժամեր շարունակ փակել այն, քրգործ հարուցել Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի նկատմամբ։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ այս պայմաններում էլ «Առուշ Առուշանյան» դաշինքին հաջողվեց պարզապես ջախջախել Նիկոլ Փաշինյանին։

Օրեր առաջ Վիլնյուսում Փաշինյանն ասում էր՝ «Սյունեցիների անունից միայն ես իրավունք ունեմ խոսելու, որովհետև ընտրություններում բացարձակ մեծամասնություն եմ ստացել»։ Ի պատասխան, «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչը նշել էր, թե քաղաքապետի ընտրությունները ցույց կտան, թե ով իրավունք ունի։ Փաստացի, Փաշինյանը պատժվեց իր պոռոտախոսության համար, և բարոյական իրավունք չունի խոսել գոնե գորիսեցիների անունից։ Ընդդիմադիր ուժի ցուցակը գլխավորող Առուշանյանն ամիսներ շարունակ կալանավորված է, չի բացառվում, որ վրեժի ծարավ իշխանությունը դեռ երկար նրան կպահի կալանքի տակ։ Սակայն այլևս ակնհայտ է՝ Առուշ Առուշանյանը հաղթեց իր քաղաքում, հաղթեց կրկնակի ավել քվեներով։

Մենուա Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular