Քաղաքագետ. Պուտինը կմրցի Թուրքիայի հետ Անդրկովկասում լիդերության համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnews.ru-ն գրում է, որ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, Տեղեկատվական գործողությունների մասնագետների ասոցիացիայի նախագահ Անդրեյ Մանոյլոն URA.RU- ին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրկովկասում հանդես է գալիս որպես դատավոր և միջոցներ է փնտրում տարածաշրջանում Ռուսաստանի շահերի ամրապնդման համար: Նրա կարծիքով, Մոսկվան մտադիր չէ որևէ մեկի կողմը բռնել:
«Թուրքիան արդեն ուժեղ է Անդրկովկասում և հանդես է գալիս որպես տարածաշրջանային լիարժեք խաղացող շարունակելով մեծացնել իր ազդեցությունը: Հետևաբար, Պուտինը հանդես է գալիս որպես դատավոր՝ չպաշտպանելով կողմերից որևէ մեկին, և միջոցներ է փնտրում ամրապնդելու Ռուսաստանի շահերը տարածաշրջանում», - ասել է Մանոյլոն:
Փորձագետները այն կարծիքին են, որ Պուտինը պետք է մանևրի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որպեսզի կարողանա լավ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր ուժերի հետ և կանխել հակամարտության կրկին բռնկումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը