ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական բանակն է ստեղծել Ադրբեջանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ բնիկ ժողովուրդներին ճնշելով 1918 թվականի սեպտեմբերի 15 -ին թուրքերը, 20 -օրյա հարձակումից հետո, ներխուժել են Բաքու: Օկուպացիայի արդյունքում քաղաքում կոտորվել են ավելի քան 30 հազար հայեր: Այդ մասին հիշեցրել է պատմաբան Հովհաննես Մինասյանը:

1918 թվականի սեպտեմբերի 15 -ին թուրքերի և Անդրկովկասի թաթարների միացյալ ուժերը գրավել են Բաքու քաղաքը այն հռչակելով իրենց մայրաքաղաքը: Այդ առիթով ներկայումս Բաքվում անց է կացվել զորահանդես: Հիշենք, որ մինչև 1918 թվականի սեպտեմբերի 15 -ը Բաքուն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը հռչակվել է թուրքական օկուպացիոն ուժերի կողմից միայն 1918 թվականի մայիսին: Բայց նույնիսկ քաղաքի գրավումից հետո, շատ երկար ժամանակ, ադրբեջանցիները Բաքվում ընդամենը ազգային փոքրամասնություն են եղել: Անդրադառնանք փաստերին. 640 թվականից 880 թվականները Բաքուն եղել է Հայաստանի կազմում, իսկ քաղաքում չի եղել ոչ մի թուրք: 880-1538 թվականներին Բաքուն եղել է պարսկական Շիրվան նահանգի կազմում: Քաղաքում այդ ժամանակ նույնպես ոչ մի թուրք չի եղել: Շիրվանում պետական ​​լեզուներն էին պարսկերենը և արաբերենը: Շիրվանի բնակչության մոտ 1/3 -ը եղել են հայեր, 1/3 -ը՝ դաղստանյան ժողովուրդներ և 1/3 -ը՝ պարսիկներ: Այնտեղ օղուզներ չեն եղել: Իշխող տոհմը` Շիրվարշահին, էթնիկ արաբներ էին, որոնք պարսկացվել էին: 1538-1810 թվականներին Բաքուն Պարսկական կայսրության կազմում էր: Հենց այդ ժամանակահատվածում, ինչպես բուն Բաքվում, այնպես էլ ամբողջ Շիրվանում, հայտնվել է օղուզ (թյուրք) բնակչությունը: Բայց նրանք եղել են ազգային փոքրամասնություն: 1810-1918 թվականներին Բաքուն մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ: Այդ շրջանում է 4 հազար բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքը վերածվել հսկայական քաղաքի: Բայց այդ ժամանակ ևս քաղաքում Անդրկովկասի թաթարներն ազգային փոքրամասնություն են եղել: 1918 թվականին թաթարները կազմել են Բաքվի բնակչության 18% -ը, 1926 թվականին 26% -ը, 1940 -ին՝  29% -ը, 1960 -ին` 33% -ը, 1970-ին՝ 45% -ը, իսկ 1980 թվականին Բաքվի բնակչության արդեն 55% -ն էր անդրկովկասի թաթար: Պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանցիները (ցարական Ռուսաստանում Անդրկովկասյան թաթարներ) կազմել են Բաքվի բնակչության կեսից ավելին միայն 1980 թվականին: Պատմության որոշ ժամանակաշրջաններում Բաքվում ավելի շատ հայեր են եղել, քան ադրբեջանցիներ: 1918 թվականի սեպտեմբերի 15 -ին թուրքական բանակը 20 -օրյա հարձակումից հետո ներխուժել է Բաքու: Օկուպացիայի արդյունքում քաղաքում զոհվել է ավելի քան 30 հազար հայ խաղաղ բնակիչ: Թաթարները, որոնք այն ժամանակ կազմում էին քաղաքի բնակչության միայն 18% -ը, թուրքական բանակին դիմավորել են հաց ու աղով, ակտիվորեն օգնել են նրանց թալանել բնիկ հայ բնակչությանը: Թուրքական սվինների վրա էլ նման կերպ ստեղծվել է ժամանակակից Ադրբեջանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular