1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի լսումներն ավարտվեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորև։

Լուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի կայքից:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular