Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ քննարկվում է ժամանցի վայրեր չպատվաստված անձանց մուտքն արգելելու հարցը։ Այս թեմայով զրուցել ենք վարակաբան Արմեն Օհանյանի հետ։
 
Հարցին, թե Հայաստանի պայմաններում ինչպե՞ս կաշխատի այս կարգը վարակաբանը ասել է․ «Ես կարծում եմ, որ սահմանափակումներ պետք են, բայց սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող։ Այսինքն՝ պետք է մեխանիզմներ մշակվեն, թե այդ սահմանափակումները ոնց են վերահսկվելու։ Այսօր էլ մենք ունենք փակ տարածքներում դիմակներ կրելու վերաբերյալ սահմանափակումներ, բայց ո՞վ է պահպանում դա, չի գործում։ Այսինքն՝ դա դառնում է «պահի տակ ստուգենք, տուգանենք» մի գործիք։ Այո, ես կողմ եմ շատ խիստ սահմանափակումների, եթե որոշում ենք, որ զվարճանքի վայրեր, շատ այլ վայրեր պետք է միայն պատվաստված անձինք մուտք գործեն, ուրեմն պետք է միայն պատվաստված անձինք մուտք գործեն, դա պետք է հստակ լինի։ Բայց մենք տեսանք, որ իրենց աշխատանքի մեխանիզմն արդյունք չտվեց։ Մասնագետների կողմից կանխատեսումեր կային, որ պարտադրանքը դրդելու է, որ մարդիկ կեղծիք անեն։ Հիմա իրենք ընկած են այդ կեղծիքների հետևից, բռնում են օրինախախտներին։ Հիմա էլ թեստավորման օրենքն են անընդհատ փոփոխությունների ենթարկում։ Հիմա որոշել են, որ եթե մինչև 90 օր առաջ եղել ես վարակված, կարող ես չպատվաստվել։ Բայց դա հայտարարվեց այն բանից հետո, երբ այս 14 օրվա համար բոլորը թեստավորվեցին պրծան։ Միգուցե տեսան, որ չեն կարողանում այդքան մարդ թեստավորել, ռեսուրսը չի հերիքում, որովհետև մեծ հերթեր են լաբորատորիաներում։ Դրա համար պետք է ռեսուրսների ճիշտ հաշվարկ արվի»։
 
Անդրադառնալով այն հանգամանքին, որ հիվանդացության թվերն աճում են, և նախարարության պաշտոնյաները հայտարարում են, որ հիվանդանոցներում տեղեր չկան, հիվանդներն սպասում են հոսպիտալացման իրենց հերթին Արմեն Օհանյանը ասել է․ «Պետք է նոր հիվանդանոցներ ներգրավել պրոցեսի մեջ, հստակեցնել հոսպիտալացման ցուցումները։ Այսինքն՝ պետք է վստահ լինել, որ եթե մարդը գտնվում է հիվանդանոցում, ուրեմն իրոք ունի հիվանդանոցային բուժման կարիք։ Նախարարն իր ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ լրացուցիչ ապահովության համար հոսպիտալացրել են ինչ-որ մարդկանց։ Լրացուցիչ ապահովության համար հոսպիտալացում չեն իրականացնում, դրա համար հստակ ցուցումներ պետք է լինեն։ Կառավարությունն ունի՞ ցուցումներ, թե ում է հոսպիտալացնում և այդ ցուցումներն իրականում գործո՞ւմ են։ Օրինակ՝ որքանով ես տեղյակ եմ, գրեթե բոլոր վարակված հղիներին, ովքեր դիմում են հիվանդանոց, հոսպիտալացում են առաջարկում։ Դա մենք չենք կարող մեզ թույլ տալ, այս պայմաններում ցուցումները պետք է լինեն շատ դինամիկ, անընդհատ փոփոխվեն, էպիդեմիոլոգիական հաշվարկները հենց դրա համար են արվում։ Դեռ իրենք 20 օր առաջ էին խոսում այն մասին, որ թվերն աճելու են։ Բա որ դա գիտեիք, դժվա՞ր էր նոր թթվածնի կայաններ ստեղծել, մի քանի մարզային հիվանդանոց ևս վերածել covid կենտրոնների։ Այսօր էլ հպարտորեն գրում են՝ 300 հոգի սպասում են հոսպիտալացման հերթում։ Սա, իմ կարծիքով, խայտառակություն է։ Դա որպես ահաբեկո՞ւմ եք ներկայացնում։ Դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, ոչ թե ինչպես միշտ ասեք՝ ժողովուրդն է մեղավոր»։
 
Սոնա Գիշյան
 
Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Ամենադիտված