ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր մթերքն է պաշտպանում Ալցհեյմերի հիվանդությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռեհանի տերեւների մեջ պարունակվող ֆենխոլ բնական միացությունը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Նման եզրահանգման են եկել մի խումբ ամերիկացի եւ հնդիկ գիտնականներ: Նրանց նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Daily պորտալում:

Ըստ գիտնականների՝ ֆենխոլն ունակ է նվազեցնել ուղեղի նեյրոտոքսիկության մակարդակը: Խոտի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է աղիների միկրոբիոմի վրա ազդող մեխանիզմներով:

Գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի եւ աղիների փոխազդեցությունը մոլեկուլային մակարդակի վրա եւ փորձել են պարզել, թե ինչպես դա կարող է ազդել ուղեղի առողջության եւ ճանաչողական ունակությունների վրա:

144.000 բնական միացությունների վերլուծությունը ցույց է տվել, որ ֆենխոլը լավագույնս է խթանում ընկալիչը, որը խոչընդոտում է ուղեղում թունավոր բետա-ամիլոիդ միացությունների կուտակումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular