Քարոզչությունը պետք է ակտիվացնել. Ադրբեջանը երկու հայց է ներկայացրել Հայաստանի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ երկու միջազգային դատարաններ կքննեն Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցերը: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան Բելառուսի պետական համալսարանում կայացած միջոցառման ժամանակ:
«Այսօր մենք մի պետության քաղաքացիներ ենք, որն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը և վերականգնել մարդու խախտված իրավունքները: Հակամարտության ավարտը չի նշանակում պատերազմի ավարտ», - ասել է նա: Ըստ այդ հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարի հետպատերազմյան շրջանում քարոզչությունը պետք է ակտիվացնել: «Ադրբեջանը նոր իրականություն է ստեղծել տարածաշրջանում: Այժմ մենք և Ադրբեջանի բոլոր պաշտոնական կառույցները կանգնած ենք այդ իրողությունը միջազգային հանրությանը փոխանցելու խնդրի առջև: Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ երկու միջազգային դատարաններում: Բնականաբար, դա դեռ վերջը չէ: Հետագայում Հայաստանի դեմ հայցերը կներկայացվեն նաև այլ միջազգային դատարաններին», - ասել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Հայաստանի պատմությունը, անցյալը և պետականությունը կեղծ են: Բացի այդ, նա պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի տարածքի մի մասը սկզբնապես ադրբեջանական հողեր են եղել: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարը հանձնարարել է հանրապետության պատմաբաններին պարզել «Այաստան» (Հայաստան) բառի ծագումը: Ադրբեջանը նաև մեծ ջանքեր է գործադրում ապացուցելու համար, որ հայկական պատմական ժառանգությունը գոյություն չունի, և այն, ինչ կա, Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն է, որը հնագույն պետություն է ձևավորված 2 -րդ դարավերջին Արևելյան Անդրկովկասում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը