Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նորից վերադարձանք մերոնքական-ձերոնքական սկզբունքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ կառավարությունում կարգ է ընդունվել, որ պետք է աշխատասենյակներում կախված լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Նա նշել է, որ օրենսդրական առումով դա որևէ կերպ չի կարգավորում, սակայն «կարգը, որն ընդունվել է կառավարությունում, պահպանվում է»։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում այն, որ հեղափոխությունից 3 տարի անց այսպիսի պատկեր ունենք Նինա Կարապետյանցը ասել է․ «Եթե մինչև իշխանության գալը այդ հարցը չքննարկվեր ներկայումս բարձր պաշտոններ զբաղեցնողների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե երկրի ղեկավարի նկարները իրենց իշխանության գալուց հետո շարունակեին փակցված մնալ կամ փոխարինվեին նոր ղեկավարի նկարներով, այսինքն այդպես էր ընդունված, այդպես էլ շարունակվեր, կասեինք՝ դե ավանդույթ է, լավն է, թե վատն է, ընդունված է այդպես: Բայց այս խնդիրը շատ ավելի ուշ սկսեց ի հայտ գալ: Ես առիթ եմ ունեցել ասելու, որ սա Նիկոլ Փաշինյանին հավատարմություն հայտնելու ձևերից մեկն է: Այսինքն հավատարմությունը ստուգելու ձևերից մեկն է: Նկարը կախեցիր՝ ուրեմն հավատարիմ ես Նիկոլ Փաշինյանին, չկախեցիր, ուրեմն դու կամ ծպտյալ ուժերի ես պատկանում, կամ անհասկանալի է, թե ով ես: Հետևաբար, բոլոր նրանք, որոնք չեն կախել և հայտարարել են, որ չեն կախելու վարչապետի նկարը, իրենք այլևս պաշտոններում չեն լինելու: Այդ հիմար արտահայտությունը, որ ինքը մեր քաղաքական առաջնորդն է և մենք ԱԺ-ի մեր սենյակներում կախում ենք նրա նկարը, հասկանալի է, որ չանցավ: Որովհետև, այստեղ խոսքը ուղիղ իմաստով հավատարմություն հայտնելու, կամ գողական բառապաշարով ասած, կոտրվելու մասին է: Ով կկոտրվի, կկախի՝ մերոնքական է, ով չի կախի՝ մերոնքական չի: Այսինքն մենք նորից վերադարձանք մերոնքական-ձերոնքական սկզբունքին: Ու սա ինդիկատոր է: Սա ամենատխուր պատկերներից մեկն է և անկեղծորեն շատ եմ ցավում, որ մարդիկ, որոնք շատ ցածր ինտելեկտ չունեն, նվազագույնը գոնե պետք է արժանապատվություն ունենային այդպիսի պատասխաններ չտալու»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Թմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
Ամենադիտված