Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության մեծ մասը չի վստահում պետության կողմից իրականացվող պատվաստման գործընթացին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-ն միայն մեկ պոլիկլինիկայից 700 կեղծ պատվաստումներ է բացահայտել, այսինքն մարդիկ 10-15 հազար դրամ են վճարել և պատվաստված լինելու թուղթ են ստացել։ Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
 
Հարցին, թե արդյո՞ք նման բացահայտումները նպաստելու են, որ պոլիկլինիկաները վելի զգոն լինեն և կեղծարարությամբ չզբաղվեն փաստաբանը պատասխանել է․ «Նախ ուզում եմ ասել, որ ինձ համար շոկային է այն, որ ընդամենը մեկ պոլիկլինիկայում այդ մակարդակի չարաշահումներ կան, այդ պոլիկլինիկայի ղեկավարության կողմից օրենքով արգելված ապօրինություններ են իրականացվել։ Ըստ էության, հանրության մի ստվար զանգված չի վստահում պետության կողմից իրականացվող պատվաստման գործընթացին, ունի լուրջ վերապահումներ, որից դրդված փորձում է օրենքը շրջանցելով ֆորմալ առումով ցույց տալ, թե կատարվում է պատվաստման գործընթացը։ Մյուս կողմից, սակայն, մենք գործ ունենք քրեորեն պատժելի արարքի հետ, և թույլ տվեք արձանագրել, որ սա խայտառակություն է, քանի որ հարյուրավոր մարդիկ ներգրավված են այս խայտառակության մեջ։ Լիազոր մարմնի՝ առողջապահության ոլորտի մասնագետները փաստորեն ներգրավված են այս ամենում, և սա ահազանգ պետք է լինի իշխող կառավարության համար, և կառավարությունը պետք է գործուն ջանքեր ներդնի հանրության շրջանում պատվաստման գործընթացի վերաբերյալ առավել լուրջ աշխատանք տանելու և ներկայացնելու այնպիսի անխոցելի փաստարկներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց մեջ համոզմունք ձևավորելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը պատվաստումն է։ Հո ամբողջ ազգին չե՞ն բռնելու քրեական պատասխանատվության ենթարկեն։ Եթե մարդիկ զանգվածաբար փորձում են խուսափել պատվաստման գործընթացից, ուրեմն ինչ-որ խնդիր կա»։
 
Հարցին, թե արդյոք կառավարությո՞ւնն է ձախողել պատվաստման գործընթացը Նորայր Նորիկյանը ասել է․ «Եթե կառավարությունը կամ իր տարբեր շահագրգիռ սուբյեկտները տարբեր եվրոպական երկրների համեմատություններն են բերում և փորձում ցույց տալ, որ այնտեղ ավելի մեծ տոկոսային հարաբերակցությամբ պատվաստման գործընթացն ավելի լավ վիճակում է, քան մեզ մոտ, ուրեմն խնդիրը պետք է փնտրել պատվաստման գործընթացը կազմակերպողների մեջ, թե ինչն է եղել պատճառը, որ հայ ժողովուրդը չի հավատում պատվաստման գործընթացին, ի՞նչն է պատճառը, որ դեմ հանդես եկող շրջանակներն այս գործընթացում առավել լսելի են, քան իրենք, ո՞րն է խնդիրը։ Հետևաբար, իրենք պարտավոր են ներկայացնել և իրականացնել համապատասխան աշխատանք։ Պատկերացրեք՝ եթե 700 հոգու միայն մեկ պոլիկլինիկայում են ապօրինաբար պատվաստման թերթիկներ տվել, սա ահազանգ է, որ մարդիկ հասկանան, թե ինչպես պետք է հաղթահարեն այս խնդիրը»։
 
Սոնա Գիշյան
 
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները
Ամենադիտված