Պուտինը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին և խորհուրդ տվել հետևել ժամանակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆautoparus.by-ը գրում է, որ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը միանշանակ ակնարկ է հղել հայ քաղաքական գործչին:
Նրանք հանդիպելիս ջերմորեն ողջունել են միմյանց և ամուր սեղմել ձեռքերը արտաքնապես դրսևորելով բարեկամություն: Սակայն մեկ րոպե անց ՌԴ նախագահն իրեն թույլէ տվել բառեր, որոնք դժվար է սխալ հասկանալ:
Վլադիմիր Պուտինը իր ողջույնի խոսքը սկսել է հեռվից: Նա սկզբից գովել է իր հայ գործընկերոջը շեշտելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթացող համագործակցությունը և անփոփոխ արդյունավետ երկխոսությունները: Այնուամենայնիվ, ռուս առաջնորդը հասկացրել է, որ իրեն ամեն ինչ չի դուր գալիս:
Գովաբանությունից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը հարձակում է սկսել. նա զգուշացրել է, որ Մինսկում հոկտեմբերի 15 -ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանի հետ կլինեն քննարկումներ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական պայմաններում: Հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ է նկատի ունեցել ՌԴ նախագահը ոչ պաշտոնական պայմաններ ասելով, սակայն, արտասանելով այդ բառերը, նա հատուկ շեշտադրել է առաջիկա հանդիպման հենց խորհրդավոր ոչ պաշտոնական կողմը: Այդ խոսքերից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը հռետորական հսկողության կրակոց է արձակել հայտարարելով, որ ցանկանում է «ժամացույցները սինխրոնիզացնել» Փաշինյանի հետ: Ռուս առաջնորդը ինքնահղում է կատարել ասելով, որ նա նկատի ունի պաշտոնական Հայաստանի շահերի համապատասխանությունը Մոսկվայի շահերին ստուգելու ցանկությունը:
Այնուամենայնիվ, շատերը դա մեկնաբանել են որպես Պուտինի սպասելու անկարողության ակնարկ. այդ խոսքերն ասելով Ռուսաստանի առաջնորդը կարող էր նկատի ունենալ այն, որ Փաշինյանը այլևս չի կարող հետաձգել հայ-ռուսական հարաբերությունների հարցերը, և հոկտեմբերի 15-ին պետք է տա ճշգրիտ հաշվետվություն իր ծրագրերի մասին, որովհետև ժամանակը սպառվում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը