Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք փոփոխություններ կկատարվեն անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության օրակարգում են ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր։

Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։

Նախագծերով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Ընդ որում անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու համար ընտրվել է քաղաքացու փոխարեն դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակ (միայն մերձավոր ազգականներ կամ բժշկական հաստատության ղեկավարի գրություն)՝ անձը հաստատող փաստաթուղթն այլ նպատակով օգտագործելու հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ): Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։

Նախագծերով առաջարկվող հաջորդ փոփոխությունները միտված են իրավակիրառ պրակտիկան և գործող օրենսդրությունը համապատասխանեցնելուն, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը) իրավակիրառ պրակտիկայում վերադարձվում է ոչ թե համեմատելուց անմիջապես հետո, ինչպես նշված է գործող օրենքում, այլ հին անձնագիրը (նույնականացման քարտը) նորով փոխարինելիս` այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մուտքագրվելուց հետո ճանաչվում է անվավեր, դակվում է և վերադարձվում է քաղաքացուն վերջինիս ցանկությամբ միայն նոր անձնագիրը տրամադրելու հետ միաժամանակ: Միաժամանակ, այս փոփոխությամբ քաղաքացուն անվավեր ճանաչված և դակված անձնագիրը չի վերադարձվում, եթե այն կեղծ է եղել կամ ձեռք է բերվել ՀՀ օրենսդրության խախտմամբ:

Բացի այդ, այս փոփոխությամբ միաժամանակ նախատեսվում է նաև սահմանել անձնագրերի (նույնականացման քարտի) ոչնչացման կարգ՝ մեկ միասնական ընթացակարգով տարբեր ծառայություններում գտնվող անձնագրերը ոչնչացնելու համար։

Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասում Նախագծով առաջարկվող փոփոխությունը:

Օրինագծերով փոփոխության է ենթարկվում նաև զինապարտ քաղաքացիների տրվող զինվորական հաշվառման փաստաթղթերի անվանումները՝ դրանք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասում և ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 8-ի թիվ 1269 որոշման մեջ օգտագործվող անվանումներին համապատասխանելցնելու նպատակով:

Այս կապակցությամբ առաջարկվում է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի փոփոխությունը:

Գործնականում առկա մեկ այլ խնդիր ևս կանոնակարգվում է ներկայացված նախագծերով. Մասնավորապես՝ Անձնագրի (նույնականացման քարտ) վավերականության ժամկետի լրանալը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար օրենքով սահմանված է որպես ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտ) վերցնելու հիմք, որը պրակտիկայում կիրառվում է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից: Վերջիններս պետական սահմանի անցման կետերում վերցնում են քաղաքացու ժամկետանց անձնագիրը և ուղարկում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ինչը որոշակի ժամանակ է պահանջում, այսինքն՝ անձնագիրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն հասնելը կարող է տևել մի քանի օր): Մինչդեռ, շատ դեպքերում այդ ժամանակահատվածում քաղաքացին, ում անձնագիրը վերցվել է վավերականության ժամկետը լրացված լինելու հետևանքով, դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` կորստյան հիմքով նոր անձնագիր ստանալու համար, ընդ որում` այն առավել սեղմ ժամկետում ստանալու համար վճարելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր վճար:

Պրակտիկայում, թեև սահմանապահ ծառայությունը քաղաքացուն տրամադրում է անձնագիրը վերցնելու փաստը հաստատող տեղեկանք, բայց հաճախ քաղաքացիներն այն կորցրած են լինում կամ այլ վայրում թողած լինելու պատճառով չեն ներկայացնում ԱՎ վարչություն։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մինչև քաղաքացու վերցված անձնագիրը ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում ստացվելը` անձը ստանում է նոր անձնագիր, երբեմն՝ կորստյան հիմքով: Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը քաղաքացուն հնարավորություն է ընձեռնում ընտրություններին մասնակցել նաև վավերականության ժամկետը լրացած անձնագրով, ուստի այն վերցնելը խոչընդոտում է անձի սահմանադրական իրավունքի իրացմանը։ Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը որևէ խոչընդոտ չի կարող առաջացնել ոչ անձի, ոչ էլ պետության համար, ուստի ժամկետը լրանալու հպատճառով անձնագիրը վերցնելու իրավական հիմքը պահպանելու անհրաժեշտությունը բացակայում է։

Սույն հիմնավորմամբ էլ պայմանավորված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 5-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է ավելի ուշ (2017թ.) քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքը, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից, իսկ պայմանագրային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներից, ի տարբերություն ժամկետային զինվորական ծառայության զորակոչվածների, անձնագիր չի վերցվում: Հետևաբար, առկա հակասությունը վերացնելու նպատակով Նախագծերով նախատեսվում է «ժամկետային զինվորական ծառայություն» եզրույթը փոխարինել «պարտադիր զինվորական ծառայություն» եզրույթով:

Օրինագծերով նախատեսվում է համապատասխանեցնել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը, մասնավորապես` ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման հիմքերը տարածել նաև նշված որոշման վրա:

2017 թվականին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում համապատասխանաբար՝ 3 անգամ՝ 1 տարի ժամկետով և երեք տարի ժամկետով՝ միայն մեկ անգամ: Այնուհետև փորձաքննության արդյունքում ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում տվյալ քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափոր¬ձա¬քննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով: Նման նոր օրենսդրական կարգավո¬րումների առկայության պարագայում ստացվում է այնպես, որ քաղաքացին մինչև 27 տարին լրանալը կարող է ենթակա լինել բժշկական վերափորձաքննության, սակայն փաստացիորեն տարկետում չունենալ, ինչի արդյունքում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնագիրը զորակոչային տարիքը լրանալու դեպքում` տրամադրվում է մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

Մինչդեռ, ինչպես տարկետումը, այնպես էլ վերափորձաքննության ենթակա լինելը, տեսականորեն, անձի զինվորական ծառայության զորակոչվելը որոշակի ժամկետով հետաձգելու իրավական գործիքներ են։ Նշված հարցը քննարկվել է նաև ՀՀ ՊՆ մասնագետների հետ և ոչ նպատակահարմար է գտնվել վերափորձաքննության ենթակա քաղաքացիներին վերափորձաքննության ժամկետից ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելը կամ դրանում վավերականության մասին նշում կատարելը։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ օրինագծով սահմանվել է, որ վերափորձաքննության ենթակա քաղաքացիների անձնագրերը կտրամադրվեն վերափորձաքննության ժամկետով։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկա¬նու-թյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:

Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր և հետևաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ամերիկացի գիտնականները ստեղծել են ոչ վարակիչ կորոնավիրուսFacebook-ը կփոխի իր անունըՍտավրոպոլի ձեռնարկությունները Հայաստանում ներկայացրել են իրենց արտադրանքը 27 միավորված համայնքներ շուտով էներգիա կստանան արևից․ Սուրեն ՊապիկյանՄարկեդոնովը պատմել է, թե ինչու չպետք է անլուրջ վերաբերվել Էրդողանի խոսքերին«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս». Արմեն Գրիգորյանը քննադատել է Արման ԹաթոյանինՀայաստանը հիշում է, որ Թուրքիան բացահայտորեն էր աջակցում Ադրբեջանին օգտագործելով ՆԱՏՕ -ի զենքի իր զինանոցըԼավրովն Արցախի հետ կապված մարդասիրական հարցեր կքննարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետՀայաստանն անհամոզիչ է անվանել ադրբեջանցիների իրավունքների խախտման վերաբերյալ Բաքվի մեղադրանքներըԱդրբեջանը նախատեսում է միջպետական ​​հայցեր ներկայացնել Հայաստանի դեմԽնդրում եմ իմ կոլեգաներին կիսվեն իրենց փորձով .Սևադա  ՀակոբյանՄահացել է Տիգրան ԿարապետյանըՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակվել նոյեմբերի 25-ը․ Արամ ՎարդևանյանՀեղափոխությունը ոչ թե ճգնաժամից դուրս գալու ելք է, այլ այդ ճգնաժամը խորացնելու միջոց. ՊուտինՄեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան գլխավոր իրադարձությունը․ նախարարությունԱրտակարգ դեպք` Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել էՌուսաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերականգնմանը. Զախարովա«Տպավորություն ունեմ, որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ»Հանգստյան օրերը կարող են կրճատվել. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծինԹուրքիան նախկինի պես վճռական է «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցում. ԷրդողանՄոսկվան ամեն ջանք գործադրում է հրադադարի խախտում թույլ չտալու համար. Զախարովա «ԵՄ-ն պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին». Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Նոր նշանակում Փաշինյանի որոշմամբԳյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Թուրքիայում 15 ենթադրյալ իսրայելական լրտեսի են ձերբակալել Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար աջակցությանն առնչվող հարցերը ՊՆ N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է 8 ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա» Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները որոշակիորեն բխում է ՌԴ շահերիցՕդի ջերմաստիճանը կնվազի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին Ադրբեջանը գնալով հայտնվում է հակասական իրավիճակներումԵրևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը․ 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաԵրկրաշարժ՝ ՀՀ-ումԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրթիռների փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ «Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է». Ալիև Ի՞նչ վիճակում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժածները «Քովիդ-19»-ի համավարակը կարող է ձգձգվել և խորանալ 2022 թվականին. ԱՀԿ Մեր գերիները գտնվում են պատանդի կարգավիճակում, և Ադրբեջանը, եթե որևէ մեկին ազատում է, ապա ինչ-որ բանի դիմաց է ազատումՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարելԴադիվանքը գոյատևում է միայն հայ հոգևորականների անձնուրացության շնորհիվ Այս պահին ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա․ Վահրամ Դումանյան Կառավարությունը սահմանեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելՍննդամթերքի թանկացումը՝ Փաշինյանի իշխանության նոր փորձություն Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դինՍեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը նախաձեռնում է համահայկական երիտասարդական դիմադրություն Նոր պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Ամենադիտված