ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը առաջարկում է կառուցել «Կովկասյան միջանցք» և կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru-ն գում է, որ Իրանը  թուրքական բեռնատարների համար փակել է անցակետերը, ի պատասխան Թուրքիան արգելել է իրանական բեռնատարների մուտքը: Դա տեղի է ունեցել Բաքվի և Թեհրանի հարաբերությունների սրումից հետո: Իրանը կտրականապես դեմ է արտահայտվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու Ադրբեջանի ծրագրերին:

«Իրանը հասկանում է, որ նման միջանցքի հիպոթետիկ տրամադրումը կզրկի իրեն շրջանցելով թուրքական կամ ադրբեջանական տարածքը մուտք գործել  արտաքին և, մասնավորապես, եվրոպական շուկաներ: Ավելին, Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ակտիվ ջանքերի ֆոնին միանգամայն բնական է, որ Թեհրանը անգամ չի ցանկանում լսել ինչ-որ «Զանգեզուրի միջանցքի» մասին: Անկարա-Բաքու տանդեմի ագրեսիվ պահվածքը սպառնալիք է իրանական նախագծերին»,- ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով Իրանն ունի մեկ թույլ կետ, որն է   իրանցի ադրբեջանցիների առկայությունը իր հյուսիս-արևմտյան նահանգներում, որտեղ Թուրքիան վերջին տարիներին պանթյուրքական քարոզչություն է իրականացնում:

Իրանագետ Գարիկ Մինասյանի կարծիքով Թեհրանում լուրջ անհանգստացած են Սյունիք Ադրբեջան զինված ներխուժման հնարավորությամբ և մտադիր են միջամտել, եթե սահմանները փոխելու փորձ լինի, և այդ մասին արդեն հայտարարել են իրանցի բարձրաստիճան զինվորականները

Իսկ ըստ Երևանի պետական ​​համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի «Զանգեզուրի միջանցքին» Իրանի պատասխանը «Կովկասյան միջանցք» ստեղծելու ծրագիրն է. «Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Հասեմիի վերջին թվիթերյան գրառումից լուծում է գտնվել  ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով իրանական ապրանքների տեղափոխումը Հայաստանի տարածքով կազմակերպելու համար, և մոտ ապագայում տարածաշրջանային տարանցիկ քարտեզներն ամբողջությամբ կփոխվեն, 

«Կովկասյան միջանցքը» կապահովի Իրանի մուտքը Սև ծով միայն Հայաստանի և Վրաստանի տարածքով: Եվ թվում է, թե Թեհրանն արդեն զբաղվում է այդ գործով»

«Հայաստանը պետք է շարունակի իր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկրները կարող են օգնություն ցուցաբերել Հայաստանին: Եվ նրանք դա կանեն ոչ թե Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար, այլ հաշվի առնելով սեփական շահերը, քանի որ Սյունիքը այսօր վերածվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կետի, և այդ ամենի ճիշտ օգտագործումը կարող է որոշակի առավելություններ ապահովել Սյունիքի դիրքերի ամրապնդելու հարցում», - վստահություն է հայտնել Գարիկ Մինասյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular