ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամ Ալիևին սպասում է միջազգային քրեական դատարանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը և պաշտպանության նախարարը հրավիրվել են Մոսկվա: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ է նախաձեռնում Ռուսաստանը քաղաքագետը պատասխանել է․ «Դժվար է կանխատեսել, թե ինչ է նախաձեռնում, բայց բնականաբար դա կապ կունենա կարգավորման հետ և այն ծավալի հետ, որը, եթե հիշում եք, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպեցին, վերջինս ակնարկեց նման անհրաժեշտության մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր մանդատով պետք է ինչ-որ որոշումներ ընդունի: Հավանաբար, եթե երկրի ամենաէլիտային, առաջնային ներկայացուցիչները բոլորը միասին գնում են Մոսկվա, դա կարող է կապված լինել վճռական որևէ որոշման ընդունման հետ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ վտանգներ կան «3+3» ձևաչափից Անդրեաս Ղուկասյանը ասել է․ «Տարածաշրջանում ամենավտանգված անձը իրավական տեսակետից Իլհամ Ալիևն է, իրեն սպասում է միջազգային քրեական դատարանը: Բնականաբար, ամենաակտիվ կողմը հենց ինքն է, որը, ինչպես ցանկացած հանցագործ, տարբեր առաջարկներով, տարբեր գործողություններով փորձում է լուծումներ գտնել այս ամենի տակից դուրս գալու համար: Սրանով են պայմանավորված այս ակտիվությունը, տարբեր առաջարկները՝ սկսած Գոբլի պլանից, որը նորից հիշեցին, վերջացրած այլ առաջարկներով: Այս ամենի նպատակն է փրկել Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվությունից: Դրա մեջ ակտիվորեն ներքաշված են Ռուսաստանը, Թուրքիան: Տեսնում ենք, որ Իսրայելի կառավարությունը նույնպես մասնակցություն ունի այդ ամենի մեջ: Ենթադրում եմ, որ այն ամենը, ինչ կատարվում է տարածաշրջանում, այդ թվում իրավիճակի աննախադեպ սրացումը Իրանի հետ կապված, այդ ամենը դեռևս երկար ժամանակ կտևի»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular