Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունն ընդունակ չէ ինքնուրույն որևէ քայլ կատարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Ռուսաստանն ու Թուրքիան առաջ են մղում «3+3» ձևաչափը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին, թե Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի այս իրավիճակում քաղաքագետը ասել է․ ««3+3» հարթակը Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մշակած այն քաղաքական ծրագիրն է, որը խնդիր ունի հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս բերել միջազգային կարգավորումների շրջանակներից և պարփակել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների շրջանակի մեջ։ Բայց, քանի որ դա հնարավոր չէ իրականացնել առանց գոնե տարածաշրջանը ներկայացնող քաղաքական շրջանակների համաձայնության, դրա համար էլ ֆորմատը հենց այդպես էլ ստեղծվել է՝ «3+3»։ Դրա հեղինակները ենթադրել են, որ կկարողանան համոզել հատկապես Իրանին ներգրավվել այդ ֆորմատում՝ ստանալով ինչ-որ արտոնություններ ու երաշխիքներ։ Սա հենց նշածս այն խնդրի շարունակությունն է, ըստ որի՝ Հարավային Կովկասում Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո հաստատվել է տարածաշրջանային բալանս Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Եվ սա դրա իրավական այն արձանագրումն է, որով պետք է խնդիրները քնեցվեն կամ լուծվեն՝ միջազգային հանրությանը՝ հատկապես Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելով։ Եվ մենք տեսնում ենք, որ իրենք այդ առումով հետևողական են գտնվել։ Այնպես չէ, որ «3+3» ֆորմատը նոր է ծագել, դա արդեն ամիսների պատմություն ունի, բավական երկար ժամանակահատված է, որ Թուրքիան ու Ռուսաստանն այդ գործընթացը նախաձեռնել են։ Ընդ որում, վերջերս իրենց հայտարարությունն էր շատ հետաքրքիր, որ իրենք մատնանշեցին, թե իբրև այդ ամենը նախաձեռնվել է պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից։ Բայց հասկանալով, որ Հարավային Կովկասում Հայաստանը կարող է դեմ լինել թուրքական այդ նախաձեռնողականությանը, իրենք դա զիջել են պաշտոնական Մոսկվային։ Իհարկե, դա այդպես չէ, ներկայացվում է այդպես՝ ընդամենը տրամաբանություն հաղորդելու համար, թե ինչու է պաշտոնական Մոսկվան առավել ինտենսիվ փորձում այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ճշմարտությունն այն է, որ դա շարունակությունն է այն գործընթացի, ինչ մենք տեսել ենք մեկ տարի առաջ։ Ավելին, մինչև այդ էլ գործընթացները կային, առաջին հերթին տարածաշրջանում թուրքական ու ռուսական զորքերի ներկայության ծրագրերն սկսվել էին մինչ 44-օրյա պատերազմը։ Նախորդ տարվա հուլիսյան մարտերը դրա ցուցիչն էին, երբ լեգիտիմ իրավունք տրվեց Թուրքիային՝ Ադրբեջանի տարածքում զորավարժություններ իրականացնել և զորք մտցնել։ Դա ոչ թե հանգամանքների բերումով էր, այլ արդեն իսկ երկուստեք ծրագրված քաղաքական ծրագրերի կյանքի կոչումն էր։ Հիմա, ըստ էության, մենք եկել ու այն իրավիճակին ենք հանգել, երբ Ռուսաստանը և Թուրքիան, բախվելով այդ հաստատված բալանսին Արևամուտքի և Իրանի հակադրմանը, փորձում են գտնել այդ բալանսի կյանքի կոչման ինչ-որ տարբերակներ՝ Իրանին ներգրավելով այդ ծրագրերի կյանքի կոչմանը։ Որը, սակայն, մենք տեսնում ենք, որ հաջողություն չի ունենում, քանի որ Իրանը շատ լավ հասկանում է, որ անկախ մարտավարական հաջողություններից, որը խոստանում են պաշտոնական Անկարան և Մոսկվան, ռազմավարական առումով իրենք շատ մեծ պարտություն են կրելու, և նման կարգի ֆորմատը կյանքի կոչելն անթույլատրելի է։ Հայաստանն, ըստ էության, ուղղակիորեն ոչինչ չի կարող անել, դա մենք տեսնում ենք մշտապես։ Այս պատերազմից հետո մենք դա անընդհատ տեսնում ենք, Հայաստանի իշխանությունն այնպիսի կախման մեջ է գտնվում Կրեմլից, որ որևէ ինքնուրույն քայլի անընդունակ է։ Դա նաև կապված է կառավարողների մտածողության ու հոգեբանության հետ, նրանք այն մարդիկ չեն, ովքեր կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որն իր մեջ ըմբոստության, ընդդիմանալու ինչ-որ տարրեր կունենա։ Սակայն անուղղակիորեն փորձում են ինչ-որ առումով Իրանի և Արևմուտքի միջոցով երբեմն իրենց դժգոհությունները հայտնել և ներկայացնել, որ իրենք անզոր են այդ ռուս-թուրքական աքցանից դուրս գալու առումով, սակայն ուրախ կլինեին, եթե աշխարհաքաղաքական այլ ուժեր կարողանային ռուս-թուրքական բալանսին վերաբերող այս գործընթացը տապալել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարարՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվելՀետաքրքրաշարժ վիճակագրություն. միջուկային  էներգիաԻսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո․ CNNՍա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.Արսեն Բաբայան Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչինՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետըՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել էԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել ենԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցըՄասնագետները պետք է նստեն՝ 200-300 էջանոց զեկուցագրեր գրեն․ փորձագետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի 69 տոկոս աճի մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ)Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն ԱշոտյանBloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանըՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. ՄակրոնՈսկեպարում տեղի ունեցողը միջազգային իրավական գործընթաց չէ․ Օրբելյան«Սոլնցեպեկ»-ի ճշգրտությունը հասցվել է հինգ մետրիՀայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 12-ին Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին Չենք բացառում պայմանագրի խզում, թույլ չենք տա մեր մուլտիպլեքսով շարունակեն վիրավորել մեր հեռուստադիտողին․ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակելու մասին Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին Զանգվածային ծեծկռտուք՝ Մոսկվայում. ուզբեկ և տաջիկ բանվորները չեն կարողացել կիսել շինարարական ամրանները (տեսանյութ) Դանակահարություն՝ Լոռու մարզում․ 37-ամյա տղամարդը մոտ 15 հարված է հասցրել «Արդշին բանկ»-ի ոսկերիչ-փորձագետին «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Forbes-ը հիացած է ճակատում տանկերի «ոչ գործարանային» արդիականացման ռուսների հնարամտությամբ Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում` «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ (տեսանյութ) «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր Նախկին գլխավոր դատախազի որդուն մահացած են գտել 2024-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում. ԲՏԱ նախարար
Ամենադիտված