ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ». Պատրուշև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները ժամային ռումբ է տեղադրել Աֆղանստանում՝ այնտեղ թողնելով մեծ քանակությամբ զենք՝ Թալիբանի իշխանության գալու ֆոնին: Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

«Ներկայիս իրավիճակում այն կարող է հեշտությամբ ընկնել ԻՊ-ի, «Ալ Քաիդա»-ի կամ այլ խմբավորումների ահաբեկիչների ձեռքը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր պետությունների համար»,-ասել է նա չորեքշաբթի Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պատրուշևը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ: Վերջիններիս թվի կտրուկ աճը նա համարել է տարածաշրջանային լուրջ սպառնալիք:

Պատրուշևն ԱՊՀ երկրներին կոչ է արել ուժեղացնել միջազգային ահաբեկիչների և Արևմուտքի ծրագրերի մասին հետախուզական տեղեկատվության փոխանակումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular