ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելագետ Սատանովսկին չի բացառել պատերազմը Անդրկովկասում «Երեք եղբայր» զորավարժանքներից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

sm.news-ը գրում է, որ Անդրկովկասում իրավիճակը, որը լրջորեն բարդացել է աշնան ամիսներին, հղի է նոր պատերազմով: Նման հնարավորությունը չի բացառել ռուս արևելագետ, քաղաքագետ և տնտեսագետ Եվգենի Սատանովսկին: Նա նման կերպ է մեկնաբանել է այն իրադարձությունները, որոնք հաջորդել են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի սեպտեմբերյան ութօրյա համատեղ զորավարժություններին, որոնք կոչվում էին «Երեք եղբայր»: Բաքվի պաշտոնական աղբյուրները նշել էին, որ զորավարժություններն իրականացվել են Ադրբեջանի մայրաքաղաքում երեք բանակների միջև «գոյություն ունեցող կապերի հետագա ամրապնդման» և ահաբեկչության դեմ պայքարի նոր ուղիներ գտնելու համար:

 «Նշվել է, որ Թուրքիան և Պակիստանը առաջին իսկ պահից են աջակցել Բաքվին Ադրբեջանի կողմից անցած տարվա սեպտեմբերի 24-ին մեկնարկած 44-օրյա հակահարձակողական գործողության ընթացքում: Արդեն մեկ տարի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից: Այսպիսով, «Երեք եղբայր»: Դիպուկահարների կրակ, զրահատեխնիկա է աշխատել, զորավարժությունները տևել են մինչև սեպտեմբերի 20 -ը: Իսկ վերջերս Թուրքիայի ու Ադրբեջանի զորքերը համատեղ վարժանքներ են անց կացրել Ղարաբաղի Լաչինի միջանցքի տարածքում: Այսինքն գործնականում դրանք եղել են միարժամանակ, - նկատել է արևելագետը,- և Իրանը սկսում է զորավարժություններ, որտեղ ներառված են զրահատեխնիկա, հրետանի, ավիացիա, էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումներ, 16 -րդ տանկային, 21 -րդ և 54 -րդ հետևակային դիվիզիաները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 31 -րդ դիվիզիան և 65 -րդ օդադեսանտային բրիգադը, իսկ դա արդեն լուրջ է: Շատ հետաքրքի՛ր է: Իսկ ի՞նչու այդքան հրատապ: Ամեն ինչ գնում է աճողական ձևով: Իր հերթին, Թուրքիան թուրք-ադրբեջանական զորավարժություններ է սկսել Նախիջևանում Հայաստանի հետ սահմանին: Չափազանց հետաքրքիր է, արդյո՞ք դա պատահականություն է»:

«Թեհրանի և Բաքվի միջև, ինչպես ասում են, սև կատու է անցել: Լուրջ խնդիրներ են ծագել Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ, ինչը, ըստ էության, Հայաստանին բերել է մինչև նախկին Խորհրդային Միության արտաքին սահման: Տվյալ դեպքում պետք է  հիշել Զանգեզուրի միջանցքի մասին: Կա մի զարմանալի եռանկյունի, որի մեջ է մտել նաև Պակիստանը: Եվ այստեղ լիովին պարզ չէ, թե ինչպես է ամեն ինչ ավարտվելու: Փաստորեն, այդ ամենը կարող է ավարտվել պատերազմով», - կանխատեսել է Եվգենի Սատանովսկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արևելագետ Սատանովսկին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները համեմատել էր հոգնած տարեց ամուսինների հետ, որոնք պարբերաբար «գզվրտվում» են, բայց հետո հաշտվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular