Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ ամսվա ընթացքում կաթնամթերքը թանկացել է մոտ 40 դրամով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն:

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, յուղերի և ճարպերի՝ 5.9-0.8% գնանկումները: Բանջարեղենի ապրանքախմբում՝ 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գնաճին զուգահեռ՝ նաև մարքետինգային որոշ քայլեր են արվում, որը, մեղմ ասած՝ չի կարելի:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կաթնամթերքի շուկայում կրկին փոփոխություն է եղել: 20-40 դրամի փոփոխություն եմ նկատել: Այսինքն, մեկ ամսվա ընթացքում այսքան տարբերություն: Նկատել եմ, օրինակ, հազվադեպ հացի քաշը գնապիտակը ծածկում է, բայց ասում ես, ուղղում են: Հիշում եմ՝ տարիներ առաջ նույն թթվասերը 500 գրամանոց տարայում էր, 350 դրամ արժեր, դարձրեցին 450 գրամ, բայց գինը մնաց նույնը: Իսկ հիմա նույնիսկ կա, որ տարան 400 գրամանոց է: Խորամանկ մարքետինգային քայլեր են ձեռնարկում: Գարեջրի պարագայում ևս շիշը 500 գրամի փոխարեն 400 գրամ է: Այս պահին Մոսկվայում եմ, կարտոֆիլի շուկայում խայտառակ վիճակ է: Նորմալ կարտոֆիլ դժվար է գտնել: Համեմատաբար նորմալը 40-50 ռուբլի է, մոտ 350 դրամ՝ մեկ կիլոգրամը»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

Հավելենք, որ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 55.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.0% գնանկում):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնաճ: Հացի և ալյուրի գները 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել են 9.8%-ով և 6.7%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով և 1.3%-ով:

Ձվի գինը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել է 27.4%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 3.9%-ով:

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում պանիրը թանկացել է 6.3%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 2.6%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է՝ 31.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.5% գնաճ:

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Ամենադիտված