ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում անցկացվեց  «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցեցին Ռուսաստանից, Վրաստանից ու Երևանից, Հայաստանի այլ քաղաքներից ժամանած 14 թատրոններ։ Փառատոնն ամփոփեցին և հրաժեշտի խոսք ասացին Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը և մասնագիտական հանձնախմբի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Փառատոնային 11 օրերի ընթացքում ընդհանուր խաղացվեց 15 բեմադրություն և 28 ներկայացում։ Փառատոնի ակզմակերպմանը ֆինասական աջակցություն են ցուցաբերել ՀՀ ԿԳՍՄՆ, «Ռուսկի Միր» հիմնադրամը և Ալավերդու քաղաքապետարանը:

29-րդ «Թատերական Լոռի»-ին որպես հանդիսատես մասնակից է դարձել 11 հազար և ավելի լոռեցի: Մարզի բոլոր քաղաքներում թատերական դահլիճները լեփ-լեցուն էին թատերասերներով: Փառատոնին մասնակից բոլոր 14 թատրոններին հանձնվեց  փառատոնի խորհրդանիշ արձանիկ մրցանակը։

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը նվիրված էր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին։ Այդ առիթով թատրոնի անձնակազմն արժանացավ փառատոնի և Ալավերդու քաղաքապետ Սասուն խեչումյանի հատուկ նվերների։

Աբելյանի անվան թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված փառատոնը բացվեց աբելյանցիների «Անուշ»-ով։ Իսկ փակումը նշանավորվեց Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ռևիզոր»-ով։ Մասնակցեցին նաև Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և այլ թատրոններ:

Փառատոնի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրին մասնակցեցին թատրոններ ռուսալեզու ներկայացումներով: Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոնը» Վանաձոր և Ալավերդի քաղաքներում ներկայացրեց Անտոն Չեխովի մասին պատմող կենսագրական դրաման՝ «Սիրեցեք ինձ» պիեսը, որը հիմնված դրամատուրգի և նրա կնոջ նամակագրության վրա:

Վոլգոգրադի երիտասարդական թատրոնն Ալավերդիում էր պատվիրակության մեծ կազմով, որը գլխավորում էր Վոլգոգրադի քաղաքային վարչակազմի մշակույթի կոմիտեի նախագահ Դմիտրի Պոլյանինը։ Ռուս դերասաններն այցելեցին նաև տարածաշրջանի պատմամշակութային վայրեր և Հայաստանից հեռացան մեծ տպավորություններով։ Ի դեպ, Վոլգոգրադի երիտասարդական թատրոնի տնօրենը հայուհի է՝ արմատներով Ալավերդուց Լուսինե Ղազարյանը։ 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ «Թատերական Լոռիի» շրջանակներում Ալավերդիում կանցկացվի հայ-ռուսական ամառային թատերական դպրոց, ռուսական հայտնի թատերական բուհերի մասնակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular