ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա. Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայկոյի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը, որը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) վաղեմի ընկերն է, անդրադարձել է Հայկոյի մահվանը՝ «Ինստագրամի» իր պաշտոնական էջում գրելով, որ սիրում են Հայկոյին ու կսիրեն միշտ:

«Ընկերնե՛ր, կյանքից հեռացավ լավ մարդ, տաղանդավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: Նա ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումների հեղինակն է, հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, խարիզմատիկ երգիչ, 2007-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ: Նա կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր, հուսալի ընկեր:

Չեմ կարողանում հավատալ, որ դու այլևս չկաս, և երբեք չեմ կարողանա համակերպվել դրա հետ: Ինչքան բան ենք միասին արել և ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան. դառը րոպեներ և ոգևորող հաղթանակներ: Ամեն բան եղել է քո կյանքում: Իսկ հիմա դու չկաս: Ինչ սարսափելի է: Մեծ կորուստ է հայ մշակույթի համար: Մեծագույն կորուստ է ինձ համար: Հիշատակդ վառ: Այն լույսը, որը դու էիր ճառագում, միշտ մեզ հետ կմնա: Ես միշտ կհիշեմ քո ձայնը և քո ժպիտը: Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Երկնային արքայություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարտիրոսյանը:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular