Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ: Խոսքն առավելապես բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի մասին է, որոնք հրդեհներով ոչնչացվում են:

Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար: Հրդեհները մարդկանց պատճառում են նաև լուրջ սոցիալական խնդիրներ:
Այս տեղելությունները մեզ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դրանք հիմնավոր ստուգել է մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով: 

Ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ:

Շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական զինվորականները նույն կերպ հրդեհներ էին գցել Գեղարքունիքի գյուղերի (Կութ, Վերին Շորժա, Սոթք և այլն) հարևանությամբ: Խոսքն այնպիսի բարձրադիր վայրերի մասին է, որտեղ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված էին նաև ձեռքով են մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներ զուգահեռ առաջացնում էին հրդեհների նոր օջախներ:
Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Անվտանգության գոտին է, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:

ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը վաղն առավոտյան միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կուղարկվի նաև առանձին»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ժամանակին կտեղեկացնենք». Պեսկովը՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նոր նշանակում է կատարելԳազ չի լինի նշված հասցեներումLME. Գունավոր մետաղների գները՝ հոկտեմբերի 22-ի դությամբ Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու գործընթացի մեկնարկի մասին Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովմանը և հումանիտար հարցերի արդյունավետ լուծմանն ուղղված հարցերը Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ Նոյեմբերի 9` Հայաստանի երկրորդ նվաստացումը Նիկոլ Փաշինյանի ձեռքով Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում ԱՄՆ ռազմական հրամանատարությունից հայտնել են, որ Սիրիայում իրականացված ավիահարվածի ժամանակ սպանվել է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիմը ջախջախվելու է ՏԻՄ ընտրություններումՆավթի գներն աճել են «Ծանր լույս` ծանր վերադարձ»․ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերըNYMEX. Թանկարժեք մետաղների գներ՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ ՊՆ-ն վերածվել է կեղծ հերքումների նախարարության1962 նոր դեպք, 31. մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումՋուր չի լինիԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին Պատմության այս օրը (հոկտեմբերի 23)Բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները ևս պետք է թեստ ներկայացնեն կամ պետք է պատվաստվենՌԴ նախագահի հայտարարությունը բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում Արտաշատի խճուղում այրվել է «Mercedes-Benz CLS» ավտոմեքենա Հայկական, ադրբեջանական դիրքային փոփոխություններ չեն եղել«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»․ «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրթիկում իշխանությունը չի կողմնորոշվում. «Փաստ»«Հրապարակ».Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդըԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում․ Արարատ Միրզոյանը՝ Կարմիր խաչի փոխնախագահինՌուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 4 շարասյուններիՊուտինն ակնարկեց, որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը. Նաիրի ՀոխիկյանՈղբերգական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհԲուն խնդիրը թողած` ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ցանկացած նոր իշխանություն կարող է վիճարկել նոյեմբերի 9-ից հետո տրված տարածքները.Հայկ ՆահապետյանԶոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է կորոնավիրուսի հետևանքովԱռուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. Գագիկ Առուշանյան«Հայաստան ինժեներական շաբաթ - 2021»-ը մեկնարկեց ԵրևանիցԹաթոյանի փաստարկները բխում են Հայաստանի շահերից, այլ հարց է, որ դա կարող է այս իշխանությանը հաճելի չլինել. ՎարդեւանյանՆոր կապիտուլյացիոն պայմանագիր է լինելու, ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Իշխան ՍաղաթելյանԵրևանի զիջումները միայն կավելցնեն Անկարայի ախորժակըՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում նշված հասցեներումՀոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար. Ժաննա ԱնդրեասյանԹուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի. Կարո ՓայլանՀայաստանը իր ռազմագերիների համար Ադրբեջանին վճարում է տարածներո՞վՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել. ԹաթոյանԼրագրողների հանդեպ բռնության 3, ճնշման՝ 20 դեպք է եղել․ ԽԱՊԿ հրապարակումըՀամավարակի հաղթահարման միակ տարբերակը պատվաստումն է․ ԱՆ
Ամենադիտված