ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Հայաստանի իշխանությունները գործում են Ադրբեջանի շահերից ելնելով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով և խաբում են իրենց ընտրողներին: Այդ մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, քացաքագետ Լևոն Մուկանյանը:

«Աշխարհի հայերի մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները գործում են ի շահ Ադրբեջանի: Այս իրավիճակը եղել է պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո և առկա է ներկայումս, - ասել է փորձագետը,-կարելի է մտածել, որ պատերազմի արդյունքները Հայաստանի իշխանությունների կողմից թույլ տված սխալների, անկարողության կամ իրավիճակի վերահսկողության բանական բացակայության արդյունք են, բայց ինչ ինչ պատճառներով, այդ ամենը, ընդհանուր առմամբ, միշտ էլ եղել է հօգուտ ադրբեջանական կողմի»:

«Փաշինյանը խաբել է ընտրողներին: Այն ամենը, ինչ նա խոստացել էր պատերազմից առաջ և հետո, մնացել են դատարկ խոստումներ: Այո, այժմ Հայաստանում լավ ասֆալտապատ ճանապարհներ են կառուցվում, բայց վարչապետը չի կատարել իր նախընտրական ծրագրի մնացած բոլոր կետերը,-եզրափակել է փորձագետը,- հենց Հայաստանի իշխանությունը՝ անողնաշար, թուլակամ և գուցե նույնիսկ դիտավորյալ դավաճանաբար թույլ է տալիս ադրբեջանական զորքերին ազատ տեղաշարժվել հանրապետության տարածքով: Միարժամանակ, Ալիևը բացահայտ հայտարարում է, որ և՛ Սևանը, և՛ Մեղրին իրենց ադրբեջանական տարածքներն են: Նա խոսում ու անում է այն, ինչ ասում է»:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժանքներն են անցկացվել են Հայաստանը և Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի տարածքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular