ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին են առայժմ շշուկով խոսում Բաքուն, Երևանը, Մոսկվան և Անկարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rosbalt.ru-ն գրում է, որ աշխարհում ոչ ոք չէր սկսի աղմուկ բարձրացնել Հարավային Կովկասում Զանգեզուրի (հայտնի է նաև Սյունիքի կամ Մեղրու) հիպոթետիկ տրանսպորտային միջանցքի պատճառով, եթե ղարաբաղյան պատերազմ չսկսվեր 30 տարի առաջ, հետո սառեցվեր ապա կրկին վերսկսվեր, հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չհամաձայնվեցին դրան վերջ դնել անցյալ տարվա նոյեմբերին: Արդյունքում ոչ ոքի չի եղել. հաղթողը Ադրբեջանն է:

«Լայն հասարակությունը» երբեք էլ չտեսավ եռակողմ խաղաղության հայտարարության լրիվ տեքստը: Հայտնի է միայն, որ կողմերը պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում: Դա շատ պարզեցված ձևակերպում է: Եթե ​​մանրամասները բացակայում են, ապա հնարավոր է դառնում փաստաթուղթը ազատ մեկնաբանել, որը «պարարտ հող» է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Երևանի և Անկարայի միջև քաղաքական տարաձայնությունների համար: Հիշեցնենք, որ վերջինս չէր զլացել ղարաբաղյան երկրորդ պատերազմում Բաքվին համակողմանի աջակցել: Եվ հիմա Թուրքիայի նախագահը Զանգեզուրի միջանցքի բացումը միանշանակորեն կապում է Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հետ: Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դա «քաղաքական» հարց է: Բայց տարածաշրջանի համար, լայն իմաստով, այն նաև այլ բեռնվածություն է կրում:

Ըստ ադրբեջանական կողմի, միջանցքի բացումը նշված է եռակողմ հայտարարության մեջ, սակայն Երևանը դա չի հաստատում: Կարծիքները կիսվել են նաև ռուսաստանյան փորձագիտական ​​շրջանակներում: Մի խոսքով մշուշով է պատած փաստաթղթի իսկական բովանդակությունը: Հարց է ծագում. արդյո՞ք  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստում է տվել չխոչընդոտել Զանգեզուրի միջանցքի բացմանը և այն հիմա քննարկվում է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների «գաղտնի բանակցություններում»: 

Բայց ի՞նչ «կախարդված» միջանցք է դա: Միջանցքը ոչ միայն ադրբեջանական «մետրոպոլիան» կկապի իր ինքնավարության և Թուրքիայի հետ, այլ նաև կդառնա կարևոր օղակ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներում, որն էլ էապես կբարձրացնի Ադրբեջանի դերը որպես տրանսպորտային հանգույց: Այս ամենը ի վերջո տարածաշրջանը կկապի Չինաստանի և Եվրոպայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ: Ընդհանրապես, Զանգեզուրի միջանցքը, եթե խոսենք բացառապես տարածաշրջանի շահերի մասին, ձեռնտու է բոլորին, այդ թվում շրջափակման մեջ գտնվող Հայաստանին: Մյուս կողմից, Ռուսաստանը կստանա երկաթուղային կապ Հայաստանի հետ, որին երկար ժամանակ ձգտում է:

Բայց Երևանում ԶԼՄ-ները խուճապի մեջ են. եթե միջանցք լինի հայ-իրանական սահմանի երկայնքով, ապա այն կդառնա «կապի ինքնիշխանության և Իրանի հետ հաղորդակցության խախտում»: Փաստարկն այն է, որ իրանցիները Հայաստան մտնելու համար «ստիպված կլինեն անցնել երրորդ երկրի կողմից վերահսկվող միջանցքով»: Երևանում ընդդիմությունը ևս տագնապ է հնչեցնում: «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավարը համոզված է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անելու է Սյունիքով միջանցք ստանալու համար: Թվում է, թե պատգամավորն իրավացի է, քանի որ Փաշինյանը կա՛մ կտրականապես բացառում է այն բացելը, կա՛մ ինչ որ անորոշ մեկնաբանություններ է անում այդ հաշվով: Ինչ որ առումով նրան կարելի է հասկանալ. վտանգավոր է կրկնակի անգամ հայերի կրակն իր վրա ուղղելը: Բայց բիզը չես թաքցնի պարկի մեջ: Եվ այդ «բզով» Հայաստանի ընդդիմությունը կծակի Նիկոլ Վովաևիչին: Իրականում, չի էլ դադարել դա անել: Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացեիբաց է հույս հայտնում, որ ժողովուրդը ուժ կգտնի ազատվելու Փաշինյանի իշխանությունից, որը դարձել «ազգային աղետի պատճառ»: «Դեռ մեկ տարի առաջ,-ասել է նախկին նախագահը,-Հայաստանը հպարտ էր իր զինված ուժերով, որը  Հարավային Կովկասում  աշխարհաքաղաքական իրավիճակի էական գործոն էր: Այսօր այն ոչ միայն դադարել է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, այլ նաև չի կարողանում պաշտպանել երկրի ինքնիշխանությունը»: Իսկ ինքնիշխանությունը պատերազմում պարտվելուց հետո անցնում է նաև Զանգեզուրի միջանցքով: Եվ եթե Բաքուն արդեն հարվածում է լիտավրներին դրա բացման համատեքստում, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նման հնարավորության մասին այնքան տարօրինակ կերպով է պատասխանում, որ անհնար է հասկանալ Երևանի իրական մտադրությունները: Ավելի ճիշտ՝ հասկացի՛ր ինչպես ուզում ես: Այս ամենը հուշում է, որ Մոսկվան, Բաքուն և Անկարան այնուամենայնիվ կարողացել են «սեղմել» Փաշինյանին կա՛մ անցյալ տարի եռակողմ հայտարարություն կազմելիս, կա՛մ հետագա «դիվանագիտական» ջանքերի շնորհիվ: Ըստ Գևորգյանի «միջանցքների թեմայով որոշ հայտարարություններ այդպիսին են, որ փոխակերպվում և ձեռք են բերում տարածաշրջանային մեկուսացման տրամաբանություն... »: Սակայն, ըստ Փաշինյանի մամուլի քարտուղարի, կան տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման այնպիսի տարբերակներ, որոնք կընդգծեն տարածաշրջանի փոխկապվածությունը, և Հայաստանի կառավարությունը սատարում է հենց նման տարբերակի: Մնում է ձեռքերը դեպի երկինք բարձրացնել և բացականչել. «Ուրեմն ցու՛յց տուր մեզ այդ տարբերակը»: Բայց ո՛չ. շուրջը շշնջում ու շշնջում են, մուկ ու կատու են խաղում, պահմտոցի, բայց ոչ այնքան մանկական, այլ որոշակի ինտրիգային քաղաքական: Եվ զարմանալի չի լինի, որ մի գեղեցիկ առավոտ հայտարարվի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքների մեկնարկի մասին: Իսկ հետո Երևանի իշխանության համար կդժվարանա չեզոքացնել ընդդիմության ռևանշիստական ​​դրսևորումները իրենց դեմ, քանի որ իրենք Ադրբեջանին և Թուրքիային «երկրորդ անգամ են հանձնվել»: Իսկ հետո ի՞նչ: Ակնհայտ է, որ հեղաշրջման մեկ այլ փորձ կլինի: Ծիծաղելի է ասել՝ միջանցքի պատճառով, բայց այնպիսի միջանցքի, որը իրադարձությունների նման զարգացումով կարող է Հայաստանի համար ոչ մի տեղ տանող ճանապարհ դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular