1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը հաճույք է ստանում խոշտանգումներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները շարունակում են խոշտանգել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բուժկենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։ Երևանի առաջին ատյանի դատարանը նախօրեին հետաձգել է Արմեն Չարչյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ պատգամավորին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, և որոշում է կայացրել բավարարել դատախազության միջնորդությունը, պրոֆեսորի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Փորձաքննությունը, ի դեպ, հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանավորումից հետո կտրուկ վատացել էր, ներկայումս նա գտնվում է «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնում և ստանում է ստացիոնար բուժումներ։ Նրա փաստաբանները և Ազգային ժողովի պատգամավորներն արձանագրում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը բավարար չէ կալանք կրելու համար և քանիցս միջնորդել են նրան գրավով ազատել։ Բժշկական հանրույթը ևս բողոքի ակցիաներ է իրականացրել Արմեն Չարչյանի համար՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Դատարանին բազմաթիվ վկայություններ, փորձաքննությունների արդյունքներ են ներկայացվել այդ կապակցությամբ, սակայն դատախազությունն ու դատարանը ամեն ինչ անում են Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու համար։

«Ես տենդենց եմ նկատում, որ մեղադրող կողմը ամեն գնով ցանկանում է Արմեն Չարչյանին պահել կալանքի տակ»,- հայտարարել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այժմ էլ Առողջապահության նախարարությանը հանձնարարված է փորձաքննությունը, իշխանությունը երկարաձգելու է, անելու է հնարավորինս ուշ, փորձելու է ստանալ իրենց ցանկալի արդյունքը, որպեսզի Արմեն Չարչյանին շարունակեն պահել կալանքի տակ։ Թեև դատախազությունը միջնորդել էր, որ փորձաքննությունն անցկացվի անկախ մասնագետների կողմից, սակայն դատարանը որոշում է կայացրել այն հանձնել Առողջապահության նախարարությանը, իսկ թե որքան է Առողջապահության նախարարությունը, կամ ցանկացած պետական այլ գերատեսչություն անկախ, որևէ մեկին պետք չէ բացատրել։ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, ընդդիմադիր պատգամավորներին և ակտիվիստներին հետապնդելու ցանկացած հնարավորություն օգտագործում են հանուն իրենց քաղաքական շահերի, և, արդյունքում, վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը։

Տարոն Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular