ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


55-ամյա քաղաքացին վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով սպանել է հարևանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.13-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ ամուսինը ժամը 11.00-ին վիճել է հարևանի հետ, ապա դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Մեկնած օպերատիվ խումբը շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 25-ի գիշերը նշված բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 55-ամյա տանտերը խոհանոցային դանակով հարվածել էր հարևանին՝ պատճառելով մահ:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

55-ամյա տղամարդը խոստովանել է և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular