ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պլանավորում Է վերսկսել վիրուսի ծագման հետաքննությունը, որը դարձել Է «Քովիդ-19»-ի համավարակի պատճառ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Wall Street Journal թերթը:

Ինչպես նշել են նրա ներկայացուցիչները, այդ խնդիրը լուծելու համար այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել: ԱՀԿ-ն 20 մարդուց բաղկացած թիմ կհավաքի, որի մեջ կմտնեն բիոպաշտպանության և լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների գծով փորձագետներ:

Գիտնականների նախորդ միջազգային խումբը ՉԺՀ-ում աշխատել Է հունվար ամսից մինչև փետրվար: Նրանք այցելել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, այդ թվում՝ SSL-4 լաբորատորիա, որի հետ կապված են եղել վիրուսի արտահոսի մասին լուրերը, հիվանդանոց, ծովամթերքի «Հուանան» շուկա, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն:

Ամփոփիչ զեկույցի համաձայն, SARS-CoV-2-ը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն Է փոխանցվել այլ կենդանիների միջոցով. նման պաթոգեններ են հայտնաբերել նաև պանգոլինների մոտ, ինչը խոսում Է միջտեսակային փոխանցման մասին: Սակայն ԱՀԿ-ի ղեկավար Թեդոս Ադհանոմ Գեբրեյեսուսը լաբորատոր արտահոսի վարկածի հետագա հետաքննման կոչ Է արել, քանի որ մասնագետները չեն գտել վիրուսի աղբյուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular