ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր թշնամին ոչ մի խաղաղության մասին չի ուզում խոսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ՝ նշելով, որ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: ՀՀ վարչապետը կարևորել է խաղաղության հաստատումը՝ նշելով. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Նա Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։

Հարցին թե արդյո՞ք համատեղելի էին երկու երկրների ղեկավարների ելույթները ադրբեջանագետը պատասխանել է․ «Ո՛չ, երկու երկրների ղեկավարների ելույթները համեմատելի չեն: Շռնդալի պատրաստվում ենք խաղաղությանը՝ այն պարագայում, երբ մեր թշնամին ոչ մի խաղաղության մասին չի ուզում խոսել: Ալիևն առաջին անգամը չէ, որ ասում է՝ Արցախի հարցն ինքը փակել է, այնինչ այս հարցը փակելը կամ չփակելը միայն իրենից կախված չէ: Այո, Էրդողանը Պուտինին փորձում է համոզել, որ այդ էջը փակվի, անընդհատ նոր քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ կամ կան Արցախի սահմանները, կամ կորչում են: Արդեն չգիտեմ, թե այդ քարտեզներից ինչ վիճակում ենք հայտնվում, բայց փաստը մնում է փաստ, որ պետք է ստեղծված իրավիճակին համահունչ գործել: Չես կարող զոռով խաղաղություն փաթաթել մեկի վզին: Կարծում եմ՝ ամենակարևոր մեսիջն այն է, որ մենք պետք է այստեղ հասկանանք, որ չի կարելի պայմանավորվել, գնալ խաղաղության այն հարևանի հետ, ով չի ուզում քո այդ խաղաղությունը: Եվ եթե քեզ հասու է այդ ճշմարտությունը, գուցե ինչ-որ շանս գոյություն ունի, իսկ եթե հասու չէ, ապա դա անուղղելի մեծ սխալ կլինի հասարակության, պետականության և ժողովրդի համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular