ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դե գնացեք այսքանից հետո աղոթեք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի չվատթարանա․ պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկի Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արմեն Չարչյանի գործով Դատարանը որոշում կայացրեց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միեւնույն ժամանակ հետաձգելով պաշտպանության կողմի միջնորդության լուծումը գրավ կիրառելու վերաբերյալ։

Կրկին ականատես ենք լինում ուշացված արդարադատությանը։ Ինչ ասեմ, դե գնացեք այսքանից հետո աղոթեք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի չվատթարանա»։

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց գրավը որպես Արմեն Չարչյանի խափանման միջոց ընտրելու մասին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը և նշանակեց դատաբժշկական փորձաքննություն։

Դատավոր Վահե Միսակյանը ասաց․ «Դատարանը որոշել է միջնորդության քննարկումը հետաձգել, մինչև ործով էական հանգամանքների պարզումը, այն է՝ փորձաքննության եզրակացությունը ստանալը։

Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը, հետազոտելով և ուսումնասիրելով միջնորդության հիմնավորումները, եկել է այն եզրահանգման, որ նշված միջնորդության վերաբերյալ օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի Չարչյանի առողջական վիճաի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ստանալը, որի պայմաններում նոր հնարավոր կլինի միջնորդությունը լուծել։ Հետևաբար՝ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո նոր կքննարկվի գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին պաշտպանների միջնորդությունը»։

Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց հոկտեմբերի 13-ը, ժամը 16։00-ն։

Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին։

Նշենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular