ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ղարաբաղը բնակեցնում են սիրիացի գրոհայիններով, որոնք հետագայում կշարժվեն դեպի Ռուսաստա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ղարաբաղի տարածքը բնակեցվում է Մերձավոր Արևելքի կրոնական արմատականներով: Այդ մասին REGNUM- ին ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը: Ըստ նրա դրանք մարդիկ են, ենթադրաբար փախստականներ, որոնք ոչ մի կապ չունեն ոչ միայն այդ տարածքների, այլ նաև Ադրբեջանի հետ, և այդ ռադիկալ կրոնական գաղափարների կրողները կարող են ահաբեկչական սպառնալիք դառնալ Հայաստանի, ամբողջ տարածաշրջանի և Ռուսաստանի համար:

«Մենք տեսել ենք ապագա Թուրքիայի քարտեզները, և այն թե ըստ թուրքերի ինչպիսին Թուրքիան պետք է դառնա մինչև 2050 թվականը: Նրա կազմում են նշված Ղրիմը, Հյուսիսային Կովկասը, Բաշկիրիան, Թաթարիան և նույնիսկ Դոնբասը», - հիշեցրել է քաղաքագետը:

Ըստ Մուկանյանի «իրականում դա ծրագիր է թուրքական սկզբնական էքսպանսիայի համար», և դրան պետք է դիմակայել, և այդ պատճառով Ռուսաստանը պետք է պահպանի իր ներկայությունը Անդրկովկասում: Հիշեցնենք, որ թուրքական պետական ​​TRT-1 հեռուստաալիքը նախկինում ցուցադրել էր Stratfor- ի պատրաստած Թուրքիայի ապագա ազդեցության ոլորտի քարտեզը: Ըստ այդ քարտեզի Թուրքիայի կազմում ներառված են Աֆրիկայի, Բալկանյան թերակղզու, Անդրկովկասի, Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքները, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular