Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով, ուշացումով պատասխաններ, կամ չեն պատասխանում. Արցախի ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղված քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով, ուշացումով պատասխաններ կամ դրանք մնում են անպատասխան, ուստի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել նման խնդիրների վերացման ուղղությամբ և անվերապահորեն հետևել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը ու օրենքներին, մասնավորապես՝

– Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

– Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

– Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` 1) անձի դիմումը, բողոքը. (…)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է:

Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից: Օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով: Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին:

Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները՝ 1. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում` 1) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը. 2) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդված):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վիրուսոլոգը նշել է «դելտա» շտամի հիմնական վտանգըԵրասխ գյուղում կրկին հրդեհ է. ԱԻՆԱռաջնորդները կան ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն. ՇարմազանովՔաղաքագետ. Պուտինը կմրցի Թուրքիայի հետ Անդրկովկասում լիդերության համարՄահացել է Վանո ՍիրադեղյանըԹուրքական բանակն է ստեղծել Ադրբեջանը«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ և ներկայացրել անցած ամիսների իրենց գործունեությունըՑանցային որոշ սարքավորումների աշխատանքի խափանման պատճառով շարժական ինտերնետի որոշ բաժանորդների մոտ դիտվել է հասանելիության դանդաղում․ BeelineԻնչ է հայտնի «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մասինԻզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. Թաթոյանի շնորհավորանքը` Հայ մամուլի օրվա կապակցությամբՀադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ«Մռայլ ամպեր» սահմանին. Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո հարցեր են մնացելՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց դատի են տալիս Արդարադատության միջազգային դատարանում«Օկուպացված հայկական տարածքներից թշնամու ձեռքում է հայտնվել մեծաքանակ հայկական զինվորական համազգեստ»․ Կարեն ՀովհաննիսյանԿապանում վրաերթի են ենթարկել 9-ամյա տղայիԲոլոր բժշկական կենտրոնները վերահսկվում են, որ կեղծ սերտիֆիկատները բացառվենՆոր խաղացող Հարավային Կովկասում. Հայաստանը՝ գլոբալ ցնցումների էպիկենտրոնում«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի լսումներն ավարտվեցինԱրայիկ Հարությունյանն արդյոք փոխել է իր կարծիքըՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հարցեր են քննարկվելՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ. «Հայաստան» դաշինքՍպանություն Տավուշում. առվակի մեջ հայտնաբերվել է 65–ամյա տղամարդու դի Գերմանիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները թալիբների հետ Հրդեհ Դալար գյուղում Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մինչև 2022թ. վերջ պետական պարտքն ավելացնել ևս 3,4 միլիարդովՉի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ․ նախարար Սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածելԱդրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանությունՈ՞ր մթերքն է պաշտպանում Ալցհեյմերի հիվանդությունից Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք Բանկը զգուշացնում է․ դարձյալ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ՝ տիրանալու քարտային տվյալներին, ֆինանսական միջոցներին Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանի հրամանով ևս մի բուժհաստատությունում COVID-19-ի բուժօգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն է ծավալվել Աֆղանստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի Աշխարհում «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը Հրաժարվել սկզբունքներից և դառնալ խամաճիկ․ նիկոլական իշխանության թշվառությունը ակնհայտ էՆավթի գներն աճել են Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝ սպանության մեղադրանքով․ ՔԿ «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Պարտված, նվաստացված ղեկավարը չի կարող արժանապատիվ և արդյունավետ հետապնդել մեր շահերը նրան պարտության և նվաստացման ենթարկած ղեկավարի առաջ. Լևոն ԶուրաբյանLME. Գունավոր մետաղների գները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբԱդրբեջանական սադրանքներն ու փաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպքNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ
Ամենադիտված