ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ջհանգիրյանի տարիքային սահմանափակման հետ կապված վեճը լուծելու համար ներկայացված դիմումը մուտքագրվել է ՍԴ․ Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի տարիքային սահմանափակման հետ կապված վեճը լուծելու համար Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումը մուտքագրվել է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Այն իր մեջ պարունակում է մի քանի ասպեկտով հարցի դիտարկումը, առաջինը․ առհասարակ, արդյոք այդ տարիքային շեմը բոլոր անդամներին է վերաբերում թե ոչ , որովհետև առնվազն Դատական օրենսգիրքը հենց այդպես էլ մեզ հուշում է։ Դատական օրենսգիրքը շատ ուղիղ մեզ ասում է, որ բոլոր այն պայմանները որ կան դատավոր անդամների համար, տարածվում են նաև ոչ դատավոր անդամների վրա, իսկ դրանց շարքում կա նաև տարիքային ցենզը։ Այլ հարց է, որ պրակտիկայում այդպես չի մեկնաբանվել, այլ մեկնաբանվել է այնպես, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները կարող են պաշտոնավարել անկախ տարիքային ցենզից, ինչը կարծում եմ նորմալ չէ։ Օրենսդիրը այդպես չի սահմանել, կամ եթե այդպես է սահմանել, ապա այստեղ որոշակիության դեֆիցիտ կա, իսկ որոշակիության դեֆիցիտը կրկին սահմանադրականության խնդիր է»։
 
Նա ընդգծեց, որ հաջորդ խնդիրը որ տեսնում են այն է, որ ԲԴԽ-ն հաճախ հանդես է գալիս որպես դատարան։ «Այսինքն, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ուզում ենթարկել՝ ԲԴԽ-ն իր դատավոր և ոչ դատավոր անդամներով վերածվում է դատարանի։ Եթե վերածվում է դատարանի՝ նշանակում է, որ դատավորները ևս ունեն արդար դատաքննության իրավունք։ Այդ ինչպես է ստացվում, որ բոլոր այլ իրավիճակներում, ցանկացած այլ քաղաքացի կարող է ակնկալել, որ իր գործը քննող դատավորը չի կարող լինել 65 տարեկանից բարձր, ինչի համար է դա նախատեսվել, որովհետև դատավորի աշխատանքը այնքան ծանր ու բարդ է, որ 65-ից բարձր մարդը որոշակի դժվարություններ է ունենալու»։
 
Մանրամասները՝ տեսանյութում․
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular