ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնել Սանոսյանն ու Հայկ Խանումյանը քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար:

ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների կողմից այդ գործընթացում մեթոդական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև փոխգործակցության զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը առնչվող թեմաներ։

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին տարիներին ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular