ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետքարտուղարը հասկացրել է Թուրքիային, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել. նա նույն առաջարկն անելու է հայերին և ադրբեջանցիներին». ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը՝ տարածաշրջանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, լրագրողի խնդրանքով, անդրադարձել է Հարավային Կովկասին:

«Կարծում եմ՝ գիտեք, որ հայ-ադրբեջանական պատերազմից հետո՝ այս գարնանը, ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել նրանց երկուսի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելուն: Մենք մասնակցել ենք փոխանակմանը. մեր միջնորդությամբ փոխանակվել են ականապատ տարածքների որոշ քարտեզներ, որոնք հայերը հանձնել են վիճելի տարածքում գտնվող ադրբեջանցիներին`որոշ ձերբակալվածների ազատ արձակման համար: 

Այսպիսով, այժմ հարց է ծագում՝ արդյոք կարող ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջև լարվածության էլ ավելի թուլացմանը, կալանավորների մասով, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթաց:  

Այսպիսով, պետքարտուղարը հասկացրել է Թուրքիային, որը չափազանց ներգրավված է և հարևան է, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել, եթե կարողանանք: Բացի այդ, պետքարտուղարն այս շաբաթ երկկողմ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու է այնտեղ»,-ասել է ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular