ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ​​լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակվել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանը:

Ինչպես գրում է rg.ru-ն, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպան Միքայել Վադիմովիչ Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ»,-ասվում է փաստաթղթում:

Անդրեյ Շվեդովը, որը նախկինում զբաղեցնում էր մշտական ներկայացուցչի պաշտոնը, լքել է այս պաշտոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular