ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իրականացնում է ակնհայտ ծավալապաշտական քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանական ոստիկանները շարունակում են սադրել և արգելքներ ստեղծել ոչ միայն իրանական բեռնատարների վարորդների այն նաև Արցախ վերադարձող երեխաների ավտոբուսների համար։ Վերջին օրերին շատերին ցնցեց տարածված տեսանյութը, երբ զինված ադրբեջանցին կանգնեցնում է Արցախ վերադարձող երեխաների ավտոբուսը, ավտոբուսի վրայից դանակով քերում Արցախի դրոշը և ինքնագոհ ասում, որ Արցախն Ադրբեջան է: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։
 
Իրավապաշտպանն անդրադառնալով այս իրողություններին, ասել է, որ սա Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացումն է․ «Ադրբեջանն իրականացնում է ակնհայտ ծավալապաշտական քաղաքականություն՝ պարբերաբար հայտարարելով, որ ՀՀ տարբեր տարածքները պատկանում են ադրբեջանցիներին, քանի որ իրենց պապերն այնտեղ են ապրել: Այսպիսով, մենք շատ պարզ տեսնում ենք թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերը։ ՀՀ իշխանությունները ևս լծվել են այդ ծրագրի իրականացմանը։ Համաձայն չեմ բոլոր այն փորձագետների հետ, որոնք այս իշխանությունները կոչում են «ապիկար», «անգրագետ», իրականում՝ հակառակն է. նրանք գիտեն՝ ինչ են անում, և ցայսօր բոլոր այն նպատակները, որոնք բերել են՝ բացառությամբ մեկի, բոլորին հասել են: Այն, որին չեն հասել՝ ամբողջովին և միանգամից Արցախը Ադրբեջանին հանձնելն է. դա չի համապատասխանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, այդ պատճառով այդ ծրագիրը կիսատ մնաց»:
 
Խոսելով հետպատերազմյան սահմանային ճշգրտումների մասին՝ Լարիսա Ալավերդյանը ասաց․ «Անհասկանալի է հղումն ինչ-ինչ պայմանավորվածություններին, եթե կա միջազգային պայմանագրի ուժ ունեցող եռակողմ պայմանագիրը։ Սա ի՞նչ է՝ գողական զրո՞ւյց է, ի՞նչ է: Միջազգային հարաբերություններում գոյություն ունեն վաղուց հաստատված ձևեր: Միայն պետք է պահանջել վերադառնալ այն վիճակին, որը եղել է նոյեմբերի 9-ին: Դատապարտված և քննադատված եռակողմ հայտարարության մեջ շատ պարզ գրված է, որ հայկական և ադրբեջանական բոլոր ուժերը պետք է մնային այնտեղ, որտեղ իրենք էին նոյեմբերի 9-ին: Եթե չեն իրականացնում անժամկետ զինադադարի մասին 1994 թ. պայմանագիրը, ապա գոնե պետք է իրականացվի ժամանակային առումով վերջին եռակողմ հայտարարությունը, որը միջազգային պայմանագրի ուժ ունի»:
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular