ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հետապնդումներ ընդդիմադիրների նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է ուժգնացնել քաղաքական հետապնդումները իր բոլոր արմատական ընդդիմադիրների նկատմամբ, իրավական մեխանիզմներ գտնել, գործեր սարքել մարդկանց բանտերում պահելու, նրանց ակտիվությունը ճնշելու, իր իշխանությանը սպառնացող մարդկանց մեկուսացնելու համար։ Այսօր Երևանի առաջին ատյանի դատարանում շարունակվելու է նախկին վարչապետ, Հայաստանի փրկության շարժման կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի դատավարությունը։ Վազգեն Մանուկյանի «մեղքն» այն է, որ նա փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել է, թե ընդդիմությունը պետք է պատրաստ լինի կայծակնային արագությամբ ապստամբության միջոցով խլելու իշխանությունը ազգադավ քաղաքական ուժի ձեռքից։

Սև ամպեր են կուտակվում նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հենց սեպտեմբերի 21-ին արձանագրել էր, որ 2008թ. մարտի 1-ի արտակարգ դրություն մտցնելու որոշումը ապօրինի է և որոշում էր կայացրել, որ Հայաստանի կառավարությունը պետք է 9000 եվրո գումար վճարի «Հայկական ժամանակ» թերթին։ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, հիշեցնենք, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Փաստացի պետության գրպանից գումար է հանելու և դնելու է իր սեփական գրպանը։ 9000 եվրոն քիչ գումար չէ։ Հայցը ժամանակին Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ըստ էության, թե՛ Տիգրան Աթանեսյանը, թե՛ մյուս իրավաբանները նշում են, որ ՄԻԵԴ-ի այս վճիռը դուռ է բացում Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր քրեական հետապնդումներ սկսելու համար, և Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի կորցնի այդ հնարավորությունը իր գլխավոր ընդդիմադրին հետապնդելու համար․ կալանքի տակ են մնում Սյունիքի մարզպետը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի և Մեղրիի նախկին քաղաքապետերը, Սյունիքի այլ ազդեցիկ դեմքեր։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ իր դեմ հնչող ցանկացած խոսք պատժվի։ Փոքրիկ բռնապետի հակումները նրան հանգիստ չեն տալիս, և դափնիները հանգիստ չեն տալիս, և նա ամեն ինչ անելու է Հայաստանը բռնապետության վերածելու համար։ Ինչ փույթ, որ մեր երկիրը չունի այդ ռեսուրսը և չի կարող տանել մի անփառունակ կերպարի քմահաճույքները։

Գագիկ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular