ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է «Էմմի-2021» մրցանակաբաշխությունը. հայտնի են միջոցաման հյուրերն ու դափնեկիրները (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Լոս Անջելեսում կիրակի գիշեր կայացել է Primetime Emmy Awards 73-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում, ի տարբերություն անցյալ տարվա առցանց անցկացված միջոցառմանը, հայտնիներից շատերը հնարավորություն են ունեցել անցնելու կարմիր գորգով:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, լոսանջելեսյան միջոցառմանը բրիտանացի աստղերը միացել են Emmy-ի լոնդոնյան սրահից: Այս մասին գրելով՝ պարբերականը ներկայացրել է միջոցառման դափնեկիրներին և հյուրերին:

Անյա Թեյլոր-Ջոյը նկարահանվել է Netflix-ի «Թագուհու գամբիտը» շախմատային դրամայում, որը ճանաչվել է լավագույն կարճատև սերիալ:

Էմերալդ Ֆենելը, որն առաջադրվել է «Թագը» ֆիլմում Քորնուելի դքսուհու կերպարի համար, միջոցառման հյուրերի թվում է եղել:



«Ռու Պոլի թագավորական մրցավազքը» սերիալի մասնակիցները պարգևի են արժանացել տպավորիչ իրապատում սերիալի համար:



Մայքլ Դուգլասը, որը «Կոմինսկիի մեթոդը» սերիալում իր դերակատարման համար առաջադրվել էր «լավագույն կատակերգու» անվանակարգում, միջոցառմանը եկել էր կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի հետ:



Քենան Թոմփսոնն առաջադրվել էր որպես կատակերգու դերասան:



Կատակերգու և դերասան Քեդրիկը (Cedric The Entertainer) հյուրընկալել էր Լոս Անջելեսում անցկացվող միջոցառումը:



Բրիտանացի դերասան Սինթիա Էրիվոն, որը մարմնավորել է Արեթա Ֆրանկինի դերը, առաջադրվել է որպես սերիալի առաջատար դերասանուհի:

 

«Մեյրն Իսթթաունից» սերիալի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը մրցանակի է արժանացել որպես լավագույն սերիալային դերասանուհի:



«Թագը» սերիալի դերասան Ջոշ Օ'Քոնները հաղթող է ճանաչվել «լավագույն գլխավոր դերասան» անվանակարգում արքայան Չարլզի դերը մարմնավորելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular