ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ցույց տվեց Արևմուտքին, թե «ինչպես է պետք խոսել Պուտինի հետ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ համացանցային Kanal.az պորտալը մեջբերել է ԽՍՀՄ ՊԱԿ -ի նախկին սպա Յուրի Շվեցի հայտարարությունը: Ըստ նրա պնդման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի հետ միասին հաղթել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում ցույց տալով Արևմուտքին, թե «ինչպես պետք է խոսել Վլադիմիր Պուտինի հետ»: Շվեցը Ռուսաստանը համարել է «թույլ երկիր» թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով, և , իբր թե, 2008 թվականի Վրաստանի հետ պատերազմը հստակ ցույց է տվել ռուսական բանակի կարողությունները: Նույնը վերաբերում է նաև 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և 2020 թվականի ԼՂՀ-ի հակամարտությանը: Հարավային ռազմական օկրուգի տեխնիկայի մարտունակությունը, որով Եվրամիությանը ներկայումս վախեցնում են «ցածր մակարդակի վրա է», և իրական ռազմական գործողությունների դեպքում միայն յուրաքանչյուր երրորդ տանկը կամ զրահափոխադրիչը կկարողանա մասնակցել մարտերին, միավորումների մարտական ​​պատրաստվածությունը չի գերազանցում 50%-ը: Շվեցը այն կարծիքին է, որ Մոսկվան չի համարձակվի պայքարել Թուրքիայի դեմ, քանի որ այդ դեպքում մարտավարական միջուկային զենք չի կարող օգտագործվել, իսկ ինչ վերաբերում է սովորական զինատեսաակներին, ապա թուրքերը կարող են շոշափելի հարված հասցնել: Էրդողանն Արևմուտքին ցույց է տվել, որ Վլադիմիր Պուտինը «միայն ուժի լեզուն է հասկանում»: Մոսկվան տեսնում է իր ազդեցությունն ընդլայնելու Անկարայի մտադրությունները, բայց չի կարող զսպել դա: Դա է ապացուցում ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի դիրքորոշմամբ, քանի որ չի եղել Հայաստանի կողմից հակամարտությանը միջամտելու փորձ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular