ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը. Ղազինյանը տեսակցել է բերման ենթարկվածներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին:

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:

Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 21 մասնակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular