ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկից երկու կիլոմետր երկարությամբ իրանական բեռնատարներ էին կանգնած այսօր. Որոտանի բնակիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես շատ եմ անցնում այդ հատվածով ու ինձ ոչ մի անգամ չեն կանգնեցրել, բայց դե այսպես էլ չի կարող շարունակվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց որոտանցի Արբակը:

«Որոտան չհասած մեր համագյուղացի Սուրիկի տունը, որտեղ հիմա ադրբեջանցիներն են նստում՝ այնտեղից դեպի Որոտան իրանական բեռնատարներն էին կանգնած, բայց այն մի քանի օրվա նման չէր իհարկե: Բայց դե մեկից երկու կիլոմետր կլինի այս ճանապարհը մինչև Որոտան: Դե պատկերացրեք, այդ ամբողջ ճանապարհի վրա իրանական բեռնատարներ էին կանգնած»,-ասաց Արբակը:

Նա նշեց, որ իրենք անհանգստացած են այս իրավիճակից ու չնայած ադրբեջանցի զինվորականներն իրեն չեն կանգնեցրել, մեքենան չեն ստուգել, բայց դրանից անվտանգային խնդիրները չեն քչանում:

«Մենք չենք ուզում մեր գյուղը թողնենք, մենք ուզում ենք մեր հողի վրա ապրել: Ես իրենցից չեմ վախենում, մեռնելուց չեմ վախենում, մեր խոխեքը, որ 18-20 տարեկան մահացան՝ ե՞ս պիտի մահից վախենամ: Բայց դե իշխանություններն այս հարցը պիտի լուծեն, թե չէ այսպես ապրել էլ չի լինի՝ մեր էրեխեքի մասին պիտի մտածենք>,-ասում է որոտանցին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular