ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին». France24-ը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության վերաբերյալ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրահայտ France24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայ-ադրբեջանական լարվածության և սահմանին տիրող իրավճակի մասին:

«Ադրբեջանական սպառնալիքը՝ Հայաստանի սահմաններին» խորագրով ռեպորտաժում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Ադրբեջանի դեմ հայկական ուժերի պարտությունից տասն ամիս անց, Հայաստանը տեսնում է, որ իր սահմանամերձ շրջանները Բաքվի կողմից սպառնալիքի տակ են հայտնվել:

«Ըստ Երևանի, հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ 2021 թվականի մայիսի կեսերից մուտք են գործել Հայաստանի տարածք, մասնավորապես՝ Սյունիք և Գեղարքունիք սահմանամերձ մարզեր:

Իրավիճակը մտահոգություն և նույնիսկ խուճապ է առաջացնում Հայաստանում, հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ միջադեպերը հաճախակի են»,-նշվում է ռեպորտաժում:

Ռեպորտաժի հեղինակները պատմում են սահմանամերձ Շուռնուխի, Ներքին Խնձորեսկին մասին, որոնց բնակիչների կյանքը կտրուկ փոխվել է ադրբեջանական զորքի առաջխաղացման և նրանց հենակետերի առկայության պայմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular