1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումների և պարտադիր պատվաստման դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալիայի ոստիկանությունը Սիդնեյում և Մելբուռնում կորոնավիրուսային սահմանափակումների և պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 260 մարդու է ձերբակալել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մասնավորապես Մելբուռնում քաղաքի կենտրոնական փողոցներով երթ անցկացնող ցուցարարները ջրով լի շշեր և քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:

Իրավապահներն ի պատասխան պղպեղային գազ են օգտագործել, 10 ոստիկան վիրավորվել է, 6-ը՝ հոսպիտալացվել:

Մելբուռնում փողոց է դուրս եկել մոտ հազար մարդ: Մելբուռնը, սկսած 2020 թվականի մարտից, 228 օր անցկացրել է լոքդաունի մեջ:

Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցել է մոտ երկու հազար ոստիկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular