ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման վտանգը․ Հայաստանին մղում են նոր զիջումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, թե ուշադիր հետևում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրավիճակին։

«Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը՝ ողջ երկայնքով՝ դրա հետագա դեմարկացիայով»,- նշել է նա և հավելել, որ Ռուսաստանը այդ ուղղությամբ մի շարք առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին։

Մինչ ադրբեջանական զինված հրոսակները շարունակում են կանգնեցնել իրանական բեռնատարներն ու հայկական մեքենաները, ահաբեկել ավտոբուսով երթևեկող երեխաներին, Հայաստանի գործող իշխանություներն ինքնամոռաց տրվել են սահմանագծման կարևորությունը ազգին բացատրելու առաքելությանը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է երեկ հայտարարել, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել։ Սահմանագծումն իրականացվելու է ԽՍՀՄ սահմաններով, տարբեր տարիների արված քարտեզներով, որտեղ բազմաթիվ շեղումներ ու խախտումներ կան։

«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞»,- լկտի այս արձագանքի հեղինակն էլ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով ևս միացել է սահմանագծման անհրաժեշտությունը «բացատրողների» ցանկին։ Եվ քանի դեռ Հայաստանի իշխանությունները լուռումունջ անում են Ադրբեջանի պահանջները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է լկտիանալ, վերջերս հայտարարել էր, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, նաև, որ «հավերժ չեն պահի այդ առաջարկը սեղանին»։ Փաստացի, Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գլխիկոր կատարում են Ալիևի պահանջները, և կշարունակեն կատարել, կտոր-կտոր թշնամուն նվիրել մեր հայրենիքը, քանի դեռ այդ հանգամանքն օգնում է նրանց մնալ իշխանության ղեկին։

Նորայր Երանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular