ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է լեգենդար ZX Spectrum համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

81 տարեկանում մահացել Է լեգենդար ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող բրիտանացի Քլայվ Սինքլերը, ինչի մասին հայտնել է նրա դուստրը:

Ինչպես գրում է cnews.ru-ն, նրա մահվան պատճառը դեռ չի հաղորդվում: Հայտնի է, որ վերջին տարիներին նա շատ հիվանդ էր:

Սինքլերը հիմնել է Sinclair Radionics ընկերությունը, որի առաջին տնային համակարգիչը՝ ZX80-ը, հայտնվելով 1980 թվականին, արժեցել Է 79,95-ից մինչև 99,95 ֆունտ ստեռլինգ՝ գրեթե հինգ անգամ ավելի էժան, քան այն ժամանակների նմանօրինակները:

ZX80-ը և հաջորդ մոդելը՝ ZX81-ը, Սինքլերին դարձրել են միլիոնատեր, բայց առավել մեծ ժողովրդականություն է ունեցել ZX Spectrum-ը: Այդ մոդելը դարձել է ամենավաճառվողներից մեկը Եվրոպայում: Իր վաստակի համար 1983 թվականին Քլայվ Սինքլերն արժանացել է ասպետի կոչման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular